Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Ջեյկոբ Զուման վստահեցրել է ներդրողներին, որ իշխող «Աֆրիկյան ազգային կոնգրես» կուսակցությունն անցած շաբաթ կայացած Յոհանեսբուրգի համաժողովի ընթացքում տնտեսության ազգայնացման օգտին որոշում չի կայացրել։
BBC-ին տված հարցազրույցում Զուման նշել է, որ իր երկրի տնտեսության համար ավանդաբար բնորոշ է մասնավոր և պետական հատվածների համագոյակցումը։
Միաժամանակ՝ Զուման հայտարարել է, որ եկել է ժամանակը՝ վերջ տալու ՀԱՀ-ի տնտեսությունում սպիտակների գերիշխանությանը։
Civilnet











