Գլխավոր Լրահոս

Barclays-ի տնօրենների խորհրդի նախագահը հրաժարական կներկայացնի

Barclays-ի տնօրենների խորհրդի նախագահը հրաժարական կներկայացնի

Բրիտանական Barclays բանկի տնօրենների խորհրդի նախագահ Մարկուս Էյջիուսը մտադիր է հրաժարական տալ։ Ակնկալվում է, որ համապատասխան որոշումը կհրապարկվի 2012թ․ հուլիսի 2-ին, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով իր անանուն աղբյուրները։  

Էյջիուսի հրաժարականը կդառնա բանկային խմբի ամենախոշոր կադրային որոշումն այն բանից հետո, երբ հայտնի դարձան միջբանկային վարկավորման LIBOR տոկոսադրույքի հետ կապված մեքենայությունների մանրամասները։ Նշենք, որ բրիտանական և ամերիկյան կարգավորիչները, որ զբաղվում են գործի ուսումնասիրությամբ, կոչ են արել հրաժարական ներկայացնել նաև Barclays-ի գործադիր տնօրեն Բոբ Դայմոնդին։

Հիշեցնենք, որ հուլիսի 27-ին Barclays-ը տուգանվել էր 290 մլն ֆունտ ստեռլինգով ($452 մլն)՝ միջբանկային վարկավորման LIBOR տոկոսադրույքի հետ կապված մեքենայությունների համար։

Սա ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի կարգավորիչների երբևէ սահմանած խոշորագույն տուգանքն է։ Այն նշանակել են Մեծ Բրիտանիայի Ֆինանսական կարգավորման և վերահսկողության վարչությունը (FSA), Բորսայական արագ առևտրի հանձնաժողովը և ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը։ Գերատեսչություններից յուրաքանչյուրը տուգանքի իր չափն է սահմանել․ FSA-ը՝ 59,5 մլն ֆունտ ստեռլինգ, CFTC-ն՝ $200 մլն, ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը՝ $160 մլն։

Barclays-ը Մեծ Բրիտանիայի մեծությամբ երկրորդ բանկն է։ 2012թ․ 1-ին եռամսյակում բանկի զուտ վնասը կազմել է 337 մլն ֆունտ ստեռլինգ ($543,7 մլն)՝ նախորդ տարվա 1,24 մլրդ ֆունտ ստեռլինգ զուտ շահույթի դիմաց։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում