Ամերիկյան Apple կորպորոցիան $60 մլն կվճարի թայվանական Proview ընկերությանը՝ Չինաստանում iPad բրենդի օգտագործման իրավունքի համար, հաղորդում է չինական «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով Չինաստանի Հուանդուն պրովինցիայի դատարանի որոշումը։
Գործակալության հաղորդմամբ՝ iPad առևտրային նշանը գրանցվել է թայվանական Proview ընկերության կողմից շատ ավելի վաղ, քան Apple-ի պլանշետնիկների թողարկումն էր։ Ավելի ուշ Apple-ը գնել է այս բրենդի իրավունքը բոլոր երկրներում՝ բացի Չինաստանից։
Ուստի Proview-ն Apple-ից պահանջել էր դադարեցնել iPad-ի վաճառքներն ու գովազդը Չինաստանում։
Դատավորների խոսքով՝ վեճը հաջողվել է հարթել միջնորդների օգնությամբ։
Civilnet











