Բրիտանական British Petroleum նավթային ընկերությունը վերանայել է իր մտադրությունը՝ մասնակցելու «Հյուսիսայի հոսք» գազամուղի ճյուղերից մեկը մինչև Մեծ Բրիտանիա անցկացնելու նախագծին՝ ռուսական ТНК-BP-ի հետ կոնֆլիկտի պատճառով, գրում է Financial Times-ը։
Այս նախագծի նկատմամբ իր հետաքրքրության մասին BP-ն անցած շաբաթ հայտնել էր ТНК-BP-ի ռուս բաժնետերերին՝ AAR կոնսորցիումին («Ալֆա գրուպ», Access Industries և «Ռենովա»)՝ ստանալու գործընկերների համաձայնությունը։
Սակայն AAR-ը հրաժարվել էր համաձայնել, ուստի BP-ն ևս մտադիր է հրաժարվել «Հյուսիսային հոսք»-ի հետ կապված հետագա բոլոր բանակցություններից, հաղորդում է Ինտերֆաքսը։
Բրիտանակական BP-ի և ռուսական AAR-ի միջև գործընկերային համաձայնությունը ենթադրում է, որ կողմերը պետք է Ռուսաստանում և Ուկրանիայում բոլոր նախագծերն իրականացնեն ТНК-BP-ի միջոցով։
Նշենք, որ ավելի վաղ ռուսական «Գազպրոմ» ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլլերը հայտնել էր «Հյուսիսային հոսք»-ի ևս երկու հավելյալ ճյուղի կառուցման և այդ ճյուղերից մեկը մինչև Մեծ Բրիտանիա հասցնելու մտադրության մասին։
Civilnet











