Գլխավոր Լրահոս

Microsoft-ի փոխնախագահը հրաժարական է ներկայացրել

Microsoft-ի փոխնախագահը հրաժարական է ներկայացրել

Microsoft-ի փոխնախագահ Սթիվ Գուգենհայմերը լքում է իր պաշտոնը, գրում է Wall Street Journal-ը։

Նրան կփոխարինի Նիկ Պարկերը, որն ավելի վաղ ղեկավարել է մարկետնիգի բաժինը համալիր սարքավորումների արտադրության դեպարտամենտում, որը գլխավորել է Գուգենհայմերը։

Microsoft-ի պաշտոնական ներկայացուցիչ Ֆրենկ Շոուի խոսքով՝ Գուգենհայմերը հուլիսի 1-ից արձակուրդ կգնա, որից հետո կվերադառնա ընկերություն, սակայն այլ պաշտոն կզբաղեցնի։ Այլ մանրամասներ Microsoft-ի ներկայացուցիչը չի նշել՝ հավելելով միայն, որ նրա հրաժարականը նախապես ծրագրված էր։

Շուկայի մասնակիցները, մյուս կողմից, Գուգենհայմերի հեռացումը փոխնախագահի պաշտոնից պայմանավորում են ընկերության՝ սեփական պլանշետներ թողարկելու ծրագրերով։ Մոտ երկու շաբաթ առաջ Microsoft-ը հայտարարեց մինչև ընթացիկ տարվա վերջը Surface պլանշետի թողարկման մասին, որը պետք է մրցակցի շուկայում «երկաթ արտադրողների» մյուս պլանշետների հետ։

Այս ծրագրերը Գուգենհայմերին անհարմար դրության մեջ գցել, նշում են փորձագետները։ «Պատկերացրե´ք նրա դրությունը․ ձեր սեփական ընկերությունը մրցակցում է ձեր իսկ հաճախորդների հետ»,- մեջբերում է Wall Street Journal-ը՝ Moor Insights & Strategy-ի փորձագետ Պատրիկ Մուրխեդի խոսքը Գուգենհայմերի մասին։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում