Գերմանիայի Սահմանադրական դատարան է ներկայացվել վեց հայց՝ եվրոպական կայունացնող մեխանիզմի (ESM) գործարկման և Եվրամիության բյուջետային խնայողության խստացման մասին համաձայնագրի դեմ, գրում է գերմանական Die Welt-ը։
Երկու փաստաթղթերն էլ հրապարկվել են հունիսի 29-ին Բունդեսթագի և Բունդեսռատի կողմից։ Դրանց՝ ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ է նախագահ Յոհաիմ Գաուկի ստորագրությունը, սակայն նա հրաժարվել է ստորագրել, քանի դեռ Սահմանադրական դատարը չի քննել ներկայացված բողոքները։
Հայցվորների գլխավոր բողոքը վերաբերում է ազգային խորհրդարանի իրավունքների ոտնահարմանը՝ կապված ESM-ի գործարկման և ԵՄ բյուջետային խնայողության խստացման մասին համաձայնագրի ստորագրման հետ։
Կանցլեր Անգելա Մերկելի կառավարությունն ավելի վաղ նախատեսել էր, որ €700 մլրդ ծավալով կայունացնող հիմնադրամը կգործի հուլիսի 1-ից։ Ներկայում գործում է €250 մլրդ ծավալով հիմնադրամ միայն, որի միջոցները բավարար չեն եվրոգոտու փրկության համար։
Նշենք, որ բյուջետային խնայողության միջոցառումների խստացման մասին պայմանագրի նպատակը ԵՄ-ում ֆինանսական ճգնաժամերի հաղթահարումն է։ Փաստաթղթի համաձայն՝ ԵՄ անդամ երկրների բյուջեի դեֆիցիտը չպետք է գերազանցի ՀՆԱ-ի 0,5%-ը։
Civilnet











