Գլխավոր Լրահոս

Ֆինլանդիան և Նիդեռլանդները՝ ընդդեմ պարտատոմսերի գնման ծրագրի

Ֆինլանդիան և Նիդեռլանդները՝ ընդդեմ պարտատոմսերի գնման ծրագրի

Եվրոպական կայունացնող մեխանիզմը (ESM) հնարավոր է՝ խնդրահարույց երկրների պարտատոմսերի գնման իրավունք չստանա․ Ֆինլանդիայի և Նիդեռլադների կառավարությունները համաձայն չեն Եվրամիության արվարձանային երկրների աջակցության ծրագրի հետ, հաղորդում է Reuters-ը։

Ֆինլանդիայի կառավարության ներկայացուցիչների հաղորդմամբ՝ Հելսինկին դեմ կլինի նմանատիպ միջոցառումների, մինչդեռ ESM-ի՝ երկրոդային շուկա դուրս գալու համար անհրաժեշտ է արժութային միության բոլոր 17 անդամների միաձայն աջակցությունը։ Ֆինլանդիայի կառավառության՝ խորհրդարանին ներկայացված զեկույցում ասված է, որ պարտատոմսերի գնումը ֆինանսական շուկաները կայունացնելու անարդյունավետ միջոց է։  

Համանման տեսակետ ունի նաև Նիդեռլանդների կառավարությունը։ «Վարչապետը չի աջակցում երկրորդային շուկայում պարտատոմսերի գնման գաղափարին։ Իսկ այս նպատակով առկա գործիքների կիրառումը կարելի է սկսել միայն եվրոպական երկրների աջակցությամբ»,- նշել է Նիդեռլանդների ֆինանսների նախարարության մամուլի քարտուղարը։

«Անցած շաբաթ առաջարկված քայլերը ենթադրում են միայն դոնոր երկրների միջոցների վերաբաշխում խնդրահարույց երկրներին։ Այսպիսի մոտեցումը կհանգեցնի քաղաքական հակասությունների սրմանը, ինչպես նաև խնդրի երկարաժամկետ լուծում չէ»,- համոզված է Commerzbank-ի արժութային շուկայի փորձագետ Լուտց Կարպովիցը։

Առանց եվրոպական կայունացնող հիմնադրամների աջակցության՝ խնդրահարույց երկրների պարտատոմսերի եկամտաբերությունը կրկին կարող է աճել՝ կառավարությունների համար փակելով կապիտալի շուկայի մատչումը։

 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում