Գլխավոր Լրահոս

Exxon Mobil-ը մտադիր է Աֆղանստանում նավթ ու գազ արդյունահանել

Exxon Mobil-ը մտադիր է Աֆղանստանում նավթ ու գազ արդյունահանել

Ամերիկյան Exxon Mobil նավթային ընկերությունը մտադիր է մասնակցել Աֆղանստանի հյուսիսում նավթային և գազային վեց բլոկի համար հայտարարված հայտամրցույթին, հաղորդում է Reuters-ը։

«Esso Exploration International Ltd-ի հետաքրքրությունը Աֆղանա-տաջիկական ավազանում անցկացվող հայտամրցույթին մեր՝ ամբողջ աշխարհում գազային և նավթային ռեսուրսների մշակման ծրագրի մի մասն է»,- ասել է Exxon-ի ներկայացուցիչ Ալան Ջեֆերսը։

Աֆղանստանը գնորդ է փնտրում իր երկրի հյուսիսում Աֆղանա-տաջիկական ավազանի արևմտյան հատվածի վեց բլոկում ենթակառուցվածքների հետախուզման, զարգացման և նավթի ու գազի արդյունահանման համար։ Հայտամրցույթի մասնակցության հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի վերջ, իսկ հաղթողները կհայտարարվեն 2012թ․ վերջին, ասված է Աֆղանստանի կառավարության հայտարարությունում։

Նշենք, որ 2010թ․ կեսին Աֆղանստանի իշխանությունները հայտարարել էին, որ մտադիր են երկրի պատմության մեջ առաջին անգամ նավթ արդյունահանել և հետագայում հասնել 800 մլն բարել/օր ցուցանիշի։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում