Գլխավոր Լրահոս

Microsoft-ը դուրս կգրի $6,2 մլրդ՝ գովազդային անհաջող ներդրումների պատճառով

Microsoft-ը դուրս կգրի $6,2 մլրդ՝ գովազդային անհաջող ներդրումների պատճառով

Microsoft-ը հուլիսի 2-ի երեկոյան հայտարարել է $6,2 մլրդ-ի դուրսգրման մասին՝ փոխհատուցելու ինտերնետային գովազդով զբաղվող aQuantive ընկերությունում կատարած անհաջող ներդրումների հետևանքով կրած վնասները, հաղորդում է AP-ն։

Դուրսգրումը կկատարվի 2012 ֆինանսական տարվա 4-րդ եռամսյակի (կավարտվի հունիսին) շահույթից։ Ավելի վաղ փորձագետները Microsoft-ի հնարավոր շահույթն այս ժամանակաշրջանի համար գնահատում էին $5,3 մլրդ։ Այդպիսով՝ Microsoft-ը վերջին 20 տարում առաջին անգամ եռամսյակը կփակի վնասով։

Նշենք, որ Microsoft-ը aQuantive-ը ձեռք է բերել 2007թ․ մոտ $6 մլրդ-ով։ Ինչպես նշում է AP-ն, այս գործարքը կորպորացիայի պատմության մեջ ամենախոշորն է։ Սակայն ընկերության տարածած հաղորդագրությունում նշվում է, որ aQuantive-ի գնումը չի հանգեցրել շահույթների սպասված աճի։

Լրատվամիջոցները նշում են, թե Microsoft-ի դուրսգրումը վկայում է, որ ընկերությանը չի հաջողվել ինտերնետային գովազդի շուկայում սասանել իր հիմնական մրցակից Google-ի առաջատար դիրքերը։ eMarketer-ի տվյալների համաձայն՝ անցած տարի Google-ը տնօրինում էր ԱՄՆ-ում համատեքստային գովազդի շուկայի 74%-ը, իսկ Microsoft-ը՝ միայն 13,7%-ը։ Ընթացիկ տարում Google-ը մտադիր է մեծացնել այս շուկայի իր մասնաբաժինը մինչև 77,9%, իսկ Microsoft-ում ակնկալում են ցուցանիշի աճ մինչև 11,5%։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում