Գլխավոր Լրահոս

ԱՄՆ-ի երաշտը թանկացրել է ցորենը, եգիպտացորենն ու սոյան

ԱՄՆ-ի երաշտը թանկացրել է ցորենը, եգիպտացորենն ու սոյան

ԱՄՆ-ում երաշտի պատճառով ցորենի, եգիպտացորենի և սոյայի համաշխարհային գներն արձանագրել են վերջին տարիների իրենց ամենաբարձր ցուցանիշները, գրում է բրիտանական Financial Times-ը։

Սոյայի մատակարարման ֆյուչերսները հուլիսի 2-ի առևտրաշրջանին թանկացել են $15,42/բուշել-ով, ինչը ռեկորդային ցուցանիշ է 2008թ․ հուլիսից ի վեր։ 2012թ․ հունիսի կեսից սոյան թանկացել է մոտ 30%-ով։ Միևնույն ժամանակահատվածում եգիպտացորենի մատակարարման ֆյուչերսները թանկացել են $7/բուշել-ով։ Ինչ վերաբերում է ձիթաբույսերին, ապա հունիսի կեսից դրանք միջինը թանկացել են 15%-ով։

Ցորենի մատակարարման ֆյուչերսները թանկացել են մինչև $7,22/բուշել: Հունիսի 1-ից այն թանկացել է 26%-ով։ Ինչպես գրում է Washington Post-ը, ԱՄՆ-ում մյուս հումքատեսակների գները ևս անկում են ապրում, ինչը պայմանավորված է բացասական վիճակագրությամբ, որը վկայում է երկրում գործարար ակտիվության նվազման մասին։ Հիշեցնենք, որ այսպիսի տվյալներ էր պարունակում ԱՄՆ-ում գործարար ակտիվության մասին նախօրեին հրապարկված զեկույցը։  

Վերջին շաբաթներին ԱՄՆ-ում շարունակվում է խիստ երաշտը։ Այնպիսի գյուղատնտեսական նահանգներում, ինչպիսիք են Իլինոիսն ու Ինդիանան, օդի ջերմաստիճանը 38 աստիճան է՝ ըստ Ցելսիուսի։ Հատկանշական է, որ երաշտը տարածվել է նաև Լատինական Ամերիկայի երկրներում՝ Բրազիլիա, Արգենտինա, Ուրուգվայ և Պարագվայ, որոնք հացաբույսերի և ձիթաբույսերի խոշոր մատակարարներ են։  

ԱՄՆ-ի գյուղատնտեսության նախարարության (Department of Agriculture) տվյալների համաձայն՝ ցանքերի մոտ կեսը լավ կամ հրաշալի վիճակում է, մինչդեռ հացաբույսերի բերքի 22%-ը վատ վիճակում է։  

Նշենք, որ Միացյալ Նահանգները, ինչպես նաև Ռուսաստանը, Ավստրալիան և եվրոպական մի շարք երկրներ հացաբույսերի համաշխարհային խոշոր մատակարարներն են։ Մի քանի տարի առաջ ևս՝ 2010թ․, ցորենի համաշխարհային բերքը կրճատվել էր եղանակային վատ պայմանների, մասնավորապես՝ երաշտի պատճառով։

 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում