Գլխավոր Լրահոս

Մայիսին արտադրողների գները եվրոգոտում աճել են 2,3%-ով

Մայիսին արտադրողների գները եվրոգոտում աճել են 2,3%-ով

Մայիսին եվրոգոտում արդյունաբերական ապրանքներ արտադրողների գները տարեկան կտրվածքով աճել են 2,3%-ով, իսկ Եվրամիության երկրներում՝ 2,4%-ով։ Այս մասին են վկայում Եվրամիության վիճակագրական ծառայության՝ Եվրոստատի տվյալները։ Ապրիլին այս ցուցանիշները համապատասխանաբար կազմել են 0,5% և 0,7%։

Ըստ Եվրոստատի՝ ընթացիկ տարվա մայիսին արտադրողների գները, ընդհանուր առմամբ, բացառությամբ էներգետիկ ոլորտի, չեն փոխվել ո´չ եվրոգոտում, ո´չ ԵՄ-ում։ Էներգետիկ ոլորտում գները համապատասխանաբար անկում են ապրել 1,4%-ով և 2,3%-ով համապատասխանաբար։ Կարճաժամկետ օգտագործման սպառողական ապրանքները եվրոգոտում էժանացել են 0,1%-ով, իսկ ԵՄ-ում մնացել են անփոփոխ։ Մյուս կողմից՝ երկարաժամկետ օգտագործման ապրանքների գները եվրոգոտում մնացել են անփոփոխ, իսկ ԵՄ-ում աճել են 0,1%-ով։ Արտադրական նշանակության ապրանքները երկու շրջաններում էլ մայիսին արժեցել են այնքան, որքան ապրիլին։       

ԵՄ-ում արդյունաբերական ապրանքներ արտադրողների գների ամենամեծ անկումն արձանագրել են Մեծ Բրիտանիան (-2%), Դանիան և Հունաստանը (1,4-ական տոկոս), ինչպես նաև Ֆրանսիան (-1,1%)։ Գների բարձրացում է արձանագրվել Կիպրոսում (+2,1%), Հունգարիայում (+0,6%), Էստոնիայում և Սլովակիայում (0,5-ական տոկոս):

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում