Գլխավոր Լրահոս

Հայտնի է եվրոյի հուղարկավորության մրցույթի հաղթողը

Հայտնի է եվրոյի հուղարկավորության մրցույթի հաղթողը

Բրիտանական Capital Economics հետազոտական ընկերության վերլուծաբանների խումբը՝ Ռոջեր Բուտլի ղեկավարությամբ, դարձել է եվրոյի «հուղարկավորության» լավագույն սցենարի համար սահմանված Wolfson Economics Prize մրցանակի հաղթողը։ Այս մասին ասված է Policy Exchange հետազոտական ինստիտուտի տարածած հաղորդագրությունում։ Մրցանակը կազմում է 250 հազ․ ֆունտ ստեռլինգ ($390 հազ․)։

Մրցանակը սահմանվել է 2011թ․ հոկտեմբերին՝ եվրոգոտու մեկ կամ մի քանի անդամի՝ միությունը լքելու սցենարի համար։ Մրցանակի հեղինակը լորդ Սայմոն Վուլֆսոնն է՝ բրիտանական Next առտրային բրենդի հիմնադիրը։

Բուտլի համառոտ հայտում նկարագրված են եվրոգոտու քայքայման հետևանքները, մասնավորապես՝ իրական աշխատավարձերի կրճատում, դեվալվացիա և դեֆոլտ։ Տնտեսագետների խոսքով՝ այս հետևանքները, սակայն անխուսափելի են եվրոգոտու քայքայման դեպքում և դրանցից պետք է ոչ թե վախենալ, այլ ընդունել և աստիճանաբար հաղթահարել։

Ավելի մանրամասն սցենարում Բուտլի թիմն առաջարկում է մի քանի քայլ, որոնք եվրոգոտու անդամ երկիրը պետք է ձեռնարկի՝ արժութային միությունը լքելու դեպքում։ Առաջարկում է նախ, անմիջապես շրջանառության մեջ դնել սեփական արժույթը, որը կգործի եվրոյի հետ միաժամանակ։ Այնուհետ բոլոր աշխատավարձերը, գները, վարկերն ու բանկային դեպոզիտները պետք է փոխակերպվեն նոր արժույթով՝ մեկին մեկ հարաբերակցությամբ։ Եվրոն պետք է կիրառվի որպես վճարման միջոց՝ կես տարվա ընթացքում ոչ մեծ տրանզակցիաների ժամանակ։ Այնուհետ իշխանությունները պետք է անհրաժեշտ այլ քայլեր ձեռնարկեն, որոնց կյանքի կոչմանը պետք է հետևեն անկախ փորձագետները։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում