Ֆինլանդիան կնախընտրի լքել եվրոգոտին, քան մարել արժութային միության մյուս երկրների պարտքերը, հայտարարել է երկրի ֆինանսների նախարար Յուտտա Ուրպիլայնեն։
«Ֆինլանդիան կողմ է եվրոգոտում մնալուն և մենք կարծում ենք, որ եվրոն մեր երկրին օգուտ է բերել։ Սակայն Ֆինլանդիան չի կարող արժույթն ամեն գնով պահել, և մենք պատրաստ ենք դիտարկել բոլոր սցենարները»,- Kauppalehti թերթին տված հարցազրույցում ասել է Ուրպիլայնեն։
Միաժամանակ՝ նա նշել է, որ Ֆինլանդիան եվրոպական այն քիչ երկրներից է, որ շարունակում է վարկային բարձրագույն վարկանիշ ունենալ և չի համաձայնի ֆինանսական ինտեգրման այս մոդելին, ինչպես նաև բանկային միության գաղափարին։
Civilnet











