Եվրոգոտու ֆինանսների նախարարների՝ Եվրախմբի լրացուցիչ հանդիպումը՝ նվիրված պարտքային ճգնաժամի հաղթահարման ուղիների որոնմանը, տեղի կունենա հուլիսի 20-ին, հայտարարել է Ֆրանսիայի ֆինանսների նախարար Պիեռ Մոսկովիսին, հաղորդում է France 24-ը։
Եվրախմբի առաջիկա հանդիպումը նախատեսված է այսօր՝ հուլիսի 9-ին։ Մոսկովիսիի խոսքով՝ հանդիպման ընթացքում նախարարները պետք է «կյանքի կոչեն» ավելի վաղ ընդունված որոշումները։ Ակնկալվում է, որ լրացուցիչ հանդիպման ընթացքում կլսվի ծրագրերի իրագործման մասին զեկույցը, իսկ անհրաժեշտության դեպքում այդ ծրագրերը նաև փոփոխությունների կենթարկվեն։
Մոսկովիսին դրական է գնահատել եվրոգոտու երկրների բանկային սեկտորի վերակապիտալավորման սխեման՝ հավելելով, որ բացասական հնարավոր հետևանքների նվազեցման նպատակով եվրոգոտու դրամավարկային կարգավորիչները պետք է արագ գործի անցնեն։
Civilnet











