Չինաստանում գնաճի մակարդակը շարունակում է նվազել՝ կառավարության կողմից հանգուցային տոկոսադրույքների նվազեցման ֆոնին, հաղորդում է BBC-ն։
Հունիսին Չինաստանում սպառողական գներն աճել են 2,2%-ով, ինչը ամենացածր ցուցանիշն է 2010թ․ սկզբից ի վեր։
Նշենք, որ հունիսին Չինաստանի կառավարությունը երկու անգամ իջեցրել է տոկոսադրույքները՝ փորձելով հակազդել տնտեսական աճի դանդաղմանը, որը զգալի է 2008թ․ համաշխարհային ֆինանսական ճգնաժամից հետո։
Civilnet











