Գլխավոր Լրահոս

Հնարավոր է՝ ArcelorMittal-ը փակի Եվրոպայի իր ձեռնարկությունները

Հնարավոր է՝ ArcelorMittal-ը փակի Եվրոպայի իր ձեռնարկությունները

Հնդկական ArcelorMittal պողպատաձուլական ընկերությունը մտադիր է փակել Եվրոպայի իր մի շարք ձեռնարկություններ, հաղորդում է բրիտանական Financial Times-ը:

Ավելի վաղ ընկերությունն արդեն փակել էր Բելգիայի իր երկու գործարանները:

Մի շարք փորձագետների գնահատմամբ՝ առաջիկա հինգ տարում պողպատի արտադրանքը զգալիորեն կգերազանցի նրա պահանջարկը՝ պայմանավորված Չինաստանի տնտեսության դանդաղմամբ և այս երկրի կողմից պողպատի պահանջարկի անկմամբ:

ArcelorMittal-ի ղեկավար Լակշմի Միտալըը թերթին տված հարցազրույցում նշել է, որ Եվրոպայում պողպատի պահանջարկի շարունակական անկումը մատակարարումների դիսբալանսի պատճառ է դառնում:

Փորձագետների գնահատմամբ՝ ArcelorMittal-ը, ամենայն հավանականությամբ, կփակի Ֆրանսիայի, Գերմանիայի և Իսպանիայի իր ձեռնարկությունները: Բացի այդ՝ չի բացառվում, որ դադարեցվեն ընկերության՝ Ռումինիայի և Լեհաստանի գործարանների աշխատանքը:

ArcelorMittal-ը գործում է ավելի քան 60 երկրում՝ աշխարհի 4 մայրցամաքում:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում