Գլխավոր Լրահոս

Պաշտոնական․ Հայաստան վերադարձավ 15 ռազմագերի

Պաշտոնական․ Հայաստան վերադարձավ 15 ռազմագերի

Այսօր՝ հուլիսի 3-ին, ռուսական կողմի միջնորդությամբ Հայաստան են վերադարձել Ադրբեջանի կողմից գերեվարված 15 հայ գերիներ։

Հայկական կողմը որպես բարի կամքի դրսևորում Ադրբեջանին է փոխանցել Ֆիզուլիի ու Զանգելանի շրջանների ականապատ դաշտերի քարտեզներ:

Հայրենիք վերադարձած 15 հայ գերիների անունները՝ ստորև.

1. Հակոբյան Վոլոդյա Վաչագանի - Շիրակի մարզ

2. Ասատրյան Գևորգ Նորայրի - Շիրակի մարզ

3. Գասպարյան Գոռ Վահրամի - Շիրակի մարզ

4. Ենգոյան Սիսակ Գրիշայի - Շիրակի մարզ

5. Կարապետյան Յուրի Տիգրանի - Շիրակի մարզ

6. Մահտեսյան Էդգար Վաչագանի - Շիրակի մարզ

7. Մինասյան Արամ Գառնիկի - Շիրակի մարզ

8. Մինասյան Մկրտիչ Սիմոնի - Շիրակի մարզ

9. Պետրոսյան Ալբերտ Կամոյի - Շիրակի մարզ

10. Պողոսյան Արմեն Եղիազարի - Շիրակի մարզ

11. Սեդրակյան Ռոմիկ Միսակի - Շիրակի մարզ

12. Սեֆիլյան Կամո Կարենի - Շիրակի մարզ

13.Ասլանյան Եղիշ Հովհաննեսի - Շիրակի մարզ

14.Գևորգյան Գրիգոր Գեորգիի - Շիրակի մարզ

15.Մանուկյան Անդրանիկ Տիգրանի - Շիրակի մարզ

ՀՀ կառավարությունը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի Դաշնությանը միջնորդական դերակատարման համար։

Ադրբեջանի ԱԳՆ-ն ավելի վաղ հայտարարել է, որ գերիների դիմաց հայկական կողմը Ադրբեջանին է փոխանցել Ֆիզուլիի և Զանգելանի շրջանների 92 հազար հակատանկային ու հակահետևակային ականների քարտեզներ։

Բաքուն շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին և Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելության ղեկավար Ռուստամ Մուրադովին միջնորդական ջանքերի համար։

Նախօրեին ադրբեջանական Turan լրատվական գործակալությունը հայտնել էր, որ Ադրբեջանի պետական դատախազը հանել է ահաբեկչության, սաբոտաժի և այլ ծանր հանցագործությունների մեղադրանքները 14 հայ մեղադրյալների (ռազմագերիների) վրայից, որոնց դատում էին Բաքվում:

Հունիսի 12-ին ԱՄՆ և Վրաստանի կառավարությունների միջնորդությամբ Հայաստան էր վերադարձել Ադրբեջանում պահվող 15 հայ ռազմագերի։ Պաշտոնական Թբիլիսին և ԱՄՆ Պետքարտուղարությունը հանդես էին եկել հայտարարություններով։ Վրաստանը՝ ի դեմս վարչապետի և արտաքին գործերի նախարարի, հայտարարել էր, որ պատրաստ է միջնորդի դեր ստանձնել Հայաստանի ու Ադրբեջանի միջև։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում