Գլխավոր Լրահոս

Յունկերը վերանշանակվել է Եվրախմբի ղեկավարի պաշտոնում

Յունկերը վերանշանակվել է Եվրախմբի ղեկավարի պաշտոնում

Լյուքսեմբուրգի վարչապետ Ժան-Կլոդ Յունկերը ևս երկուսուկես տարի կշարունակի գլխավորել Եվրախմբի ֆինանսների նախարարությունը, հաղորդում է Wall Street Journal-ը։

Յունկերը գլխավորում է Եվրախումբը 2005-ից, և ըստ թերթի տվյալների՝ հանգուցային դեր է խաղում եվրոգոտու ճգնաժամի դեմ պայքարում։ Նրա վերանշանակման մասին որոշումն ընդունվել է երկուշաբթի Բրյուսելում եվրոգոտու 17 երկրների էկոնոմիկայի և ֆինանսների նախարարների հանդիպմանը։

Նիստում նաև որոշվել է, որ եվրոպացի պաշտոնյա Կլաուս Ռեգլինգը կգլխավորի Եվրոպական կայունացնող հիմնադրամը։

Յունկերի խոսքով՝ ինքը չի ցանկանում աշխատել մինչև ժամկետի ավարտը։ Եվրախմբի ղեկավարը հայտարարել է, որ վայր կդնի իր լիազորությունները մինչև ժամկետի ավարտը։

Նշենք, որ Եվրախումբը կարևորագույն տնտեսական որոշումներ է ընդունում եվրոգոտու պարտքային ճգնաժամի ֆոնին։ Մասնավորապես՝ լուծում է երկրների ֆինանսական օգնության տրամադրման մասին հարցերը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում