Գլխավոր Լրահոս

Հրապարակվել է աշխարհի 500 խոշորագույն ընկերությունների վարկանիշը՝ Global 500-ը. Fortune

Հրապարակվել է աշխարհի 500 խոշորագույն ընկերությունների վարկանիշը՝ Global 500-ը. Fortune

Ամերիկյան Fortune ամսագիրը հրապարակել է աշխարհի խոշորագույն ընկերությունների Global 500 վարկանշային աղյուսակը: Վարկանիշը, որը կազմվում է ըստ ընկերությունների հասույթի ցուցնաիշի, այս տարի գլխավորում բրիտանա-հոլանդական Royal Dutch Shell ընկերությունը՝ $484,4 մլրդ հասույթով: Վարկանիշի առաջին տասնյակում են նաև ամերիկյան Exxon Mobil-ը,Wal-Mart-ը, Chevron-ը, ConocoPhilips–ը, բրիտանական ВР-ն, չինական Sinopec Group-ը, China National Petroleum-ը, State Grid-ը և ճապոնական Toyota Motor-ը:

Հանրահայտ ապրանքանիշերից Apple-ը 17-րդ, Microsoft-ը՝ 37-րդ, Coca-Cola-ն՝ 59-րդ, Google-ը՝ 73-րդ, McDonald's-ը՝ 107-րդ, Nike-ը՝ 136-րդ, Starbucks-ը՝ 227-րդը, eBay-ը՝ 228-րդ և Yahoo-ն՝ 483-րդ հորիզոնականում են:

Վարկանիշում գերակշռում են ամերիկյան ընկերությունները՝ 132, երկրոդ տեղում Չինաստանն է՝ 71 ընկերություն: Ճապոնական ընկերությունների թիվը 68 է, Գերմանիայինը և Ֆրանսիայինը՝ համապատասխանաբար 32 և 26:

Ռուսական ընկերությունների թիվը վարկանիշում է 15 է: Այսպես՝ «Գազպրոմ»-ը զբաղեցրել է 15-րդ հորիզոնականը, «ԼուկՕյլը»` 49-րդ, «Ռոսնեվտ»-ը` 137-րդ, «Սբերբանկը»` 304-րդ:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում