Գլխավոր Լրահոս

Microsoft-ը հնարավոր է՝ խզի համագործակցությունը NBC News-ի հետ

Microsoft-ը հնարավոր է՝ խզի համագործակցությունը NBC News-ի հետ

Microsoft-ը հնարավոր է՝ դուրս գա NBC News-ի հետ համատեղ ձեռնարկությունից, որի շրջանակում ընկերությունը տնօրինում է MSNBC.com լրատվական կայքը։ Ակնկալվում է, որ պորտալն ամբողջությամբ կգնի հեռուստատեսային ցանցը, հաղորդում են The Daily Beast-ի աղբյուրները։  

Microsoft-ի հետ բաժանումից հետո լրատվական կայքին սպառնում է վերաբրենդավորում․ այն կկոչվի NBCNews.com։ Ակնկալվում է, որ «կորպորատիվ բաժանման» մասին պաշտոնապես կհայտարարվի մի քանի օր անց, սակայն թերթի աղբյուրները չեն բացառում, որ վերջին պահին ամեն ինչ կարող է փոխվել։ «Մեր և Microsoft-ի միջև իսկապես բանակցություններ են ընթանում, սակայն դեռ ոչինչ որոշված չէ»,- թերթին պարզաբանել է NBC-ի ներկայացուցիչը։  

Ի սկզբանե MSNBC մալուխային հեռուստաալիքը հեռուստատեսային ցանցի և Բիլ Գեյթսի ընկերության համատեղ ձեռնարկությունն էր․ երկու բիզնես կառույցների համագործակցության մասին է վկայում ընկերության ավանումը։ Սակայն 2005թ․ հայտարարվեց  համագործակցության դադարեցման մասին։ Չնայած բիզնեսի մի մասի փակմանը՝ ընկերություններից յուրաքանչյուրը շարունակում էր տնօրինել կայքի 50%-ը։ NBC-ի ղեկավարությունը սակայն դժգոհում էր, որ կորցրել է պորտալի լիակատար վերահսկողությունը։ Բացի այդ՝ 2005թ․ համանուն կայքն ու հեռուստաընկերությունը կորցրին գործընկերային առկա կապերը, այդ պատճառով հեռուստատեսային ցանցը ստեղծեց առանձին էջ։ Երկու տարի առաջ NBC-ն և Microsoft-ը լուրջ բանակցություններ սկսեցին վարել կայքի՝ MSNBC.com վերանվանման շուրջ։ Փորձագետների կարծիքով՝ խնդրի լուծումը միակն է․ Microsoft-ը պետք է լքի բիզնեսը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում