Գլխավոր Լրահոս

Moody's-ն իջեցրել է իտալական 13 բանկի վարկանիշը

Moody's-ն իջեցրել է իտալական 13 բանկի վարկանիշը

Moody's միջազգային վարկանշային գործակալությունն իջեցրել է իտալական 13 բանկերի երկարաժամկետ վարկանիշը, հաղորդում է AFP-ն:

Այս բանկերի թվում են այնպիսի խոշոր ֆինանսական կազմակերպություններ, ինչպիսիք են UniCredit-ը և Intesa Sanpaolo-ն: Այս բանկերի երկարաժամկետ վարկանիշն իջեցվել է երկու ստիճանով՝ А3-ից մինչև Ваа2:

«Իտալիայի սուվերեն պարտատոմսերի վարկանիշի իջեցումը վկայում է աճող ռիսկի առկայության մասին: Բացի այդ՝ կառավարությունը չի կարողանա ֆինանսական աջակցություն տրամադրել ծանր դրության մեջ գտնվող բանկերին», -ասված է գործակալության մամլո հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ հունիսի 13-ին Moody's-ը Իտալիայի սուվերեն պարտատոմսերի վարկանիշն իջեցրել էր երկու կետով՝ բացասական կանխատեսմամբ: Գործակալությունն իր որոշումը պայմանավորել էր հանգամանքով, որ պաշտոնական Հռոմը մոտ ապագայում ավելի մեծ տնտեսական դժվարությունների կառերսևի:

Իտալիան վերջին մեկ տարում հակաճգնաժամային մի շարք ծրագրեր է իրականացրել, որոնք ուղղված են ծախսերի կրճատմանը և տնտեսության վերականգնմանը։ Իրականացվել են նաև կենսաթոշակային և աշխատանքային բարեփոխումներ։ 

Այս ծրագրերից վերջինը՝ Spending Review-ն, Մարիո Մոնտիի գլխավորած կառավարության կողմից մշակվել և հաստատվել է հուլիսի սկզբին:

Կառավարության ծրագրերի համաձայն, որոնք դեռ պետք է հաստատվեն խորհրդարանի կողմից, մինչ 2012-ի վերջ ակնկալվում է €4,5 մլրդ խնայել, 2013թ.՝ €10,5, 2014թ.՝ 11 մլրդ:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում