Գլխավոր Լրահոս

ՀՀ ՊՆ-ն հերքում է Սև լճի տարածքում հայ զինծառայողների՝ շրջափակման մեջ հայտնվելու լուրերը

ՀՀ ՊՆ-ն հերքում է Սև լճի տարածքում հայ զինծառայողների՝ շրջափակման մեջ հայտնվելու լուրերը

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել նախօրեին Սև լճի տարածքում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ։ Ադրբեջանական կողմը հայտնել է, որ 60 հայ զինծառայող հայտնվել է շրջափակման մեջ, և միայն ռուսական կողմի միջնորդությամբ նրանք ազատ են արձակվել։ Հայաստանը այդ տեղեկությունը ապատեղեկատվություն է որակում։

«Նոյեմբերի 10-ին ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ տեղեկություն էին տարածել այն մասին, թե իբր ՀՀ Սյունիքի մարզի Սև լճի տարածքում ծեծկռտուք է տեղի ունեցել հայ և ադրբեջանցի զինվորականների միջև, և որ մի խումբ հայ զինծառայողներ հայտնվել են շրջափակման մեջ։

Այս ապատեղեկատվությանը, ավելի ուշ, միացավ նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, հայտարարելով, թե 60 հայ զինծառայող հայտնվել է շրջափակման մեջ, և միայն ռուսական կողմի միջնորդությամբ նրանք ազատ են արձակվել։ Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության հայտարարությունը բացահայտ ապատեղեկատվություն է։ Ավելին՝ Սև լճի տարածքում ադրբեջանական կողմի սադրանքին հաջորդած հայկական ԶՈՒ ստորաբաժանումների գործողություններից հետո ադրբեջանական ԶՈՒ-ն է դիմել ռուսական կողմին՝ իրադրությունը հանգուցալուծելու խնդրանքով, և հենց ռուսական կողմի ակտիվ աշխատանքի շնորհիվ է հաջողվել կայունացնել իրադրությունը։

ՀՀ պաշտպանության նախարարությունը վերահաստատում է, որ իրադրությունը Սև լճի տարածքում գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո»,- ասված է հաղորդագրության մեջ։

https://civilnet.am/news/639058/%d5%ba%d5%b6-%d5%b6-%d5%b0%d5%a5%d6%80%d6%84%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a7-%d5%bd%d6%87-%d5%ac%d5%b3%d5%ab-%d5%bf%d5%a1%d6%80%d5%a1%d5%ae%d6%84%d5%b8%d6%82%d5%b4-%d5%b0%d5%a1%d5%b5-%d6%87-%d5%a1%d5%a4%d6%80%d5%a2%d5%a5%d5%bb%d5%a1%d5%b6%d6%81%d5%ab-%d5%a6%d5%ab%d5%b6%d5%ae%d5%a1%d5%bc%d5%a1%d5%b5%d5%b8%d5%b2%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab-%d5%b4%d5%ab%d5%bb%d6%87-%d5%ae%d5%a5%d5%ae%d5%af%d5%bc%d5%bf%d5%b8%d6%82%d6%84%d5%ab-%d5%ac%d5%b8%d6%82%d6%80%d5%a8/
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում