Գլխավոր Լրահոս

Միջբանկային վարկավորման LIBOR շուկան դիսֆունկցիոնալ է․ Բեռնանկե

Միջբանկային վարկավորման LIBOR շուկան դիսֆունկցիոնալ է․ Բեռնանկե

Միջբանկային վարկավորման LIBOR շուկան դիսֆունկցիոնալ է, հայտարարել է ԱՄՆ-ի Դաշնային պահուստային համակարգի ղեկավար Բեն Բեռնանկեն, հաղորդում է AP-ն։

«Մենք ավելի շատ բան կիմանանք LIBOR շուկայի մանիպուլացիաների մասին հետաքննության ընթացքում, սակայն այժմ արդեն պարզ է, որ LIBOR համակարգը կառուցվածքային առումով դիսֆունկցիոնալ է, և մենք պետք է շտկենք այդ թերությունները»,- ասել է Բեռնանկեն՝ հավելելով, որ LIBOR շուկան չափազանց կարևոր է ֆինանսական մի շարք ցուցիչների համար։

«Թրեյդերների և բանկերի (որոնք մանիպուլացրել են LIBOR տոկոսադրույքները) գործողությունները ոչ միայն ինքնին մտահոգիչ են, այլև որպես գործոն, որը կարող է հանգեցնել շուկաների ապակայունացմանը»,- նշել է ԴՊՀ ղեկավարը։

Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ Նյու Յորքի Դաշնային պահուստային բանկը, որը պատասխանատու է ԱՄՆ-ի բանկերի ֆինանսական քաղաքականության համար, 2008թ․ հունիսին զգուշացրել է Անգլիայի բանկին LIBOR շուկայում հնարավոր չարաշահումների մասին։

Հիշեցնենք, որ բրիտանական Barclays բանկը LIBOR տոկոսադրույքների մանիպուլյացիաների հետ կապված սկանդալից հետո հարկադրված էր Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի իշխանություններին $450 մլն տուգանք վճարել, իսկ բանկի գործադիր տնօրեն Բոբ Դայմոնդը և տնօրենների խորհրի նախագահ Մարկուս Էյջիուսը՝ հրաժարական տալ։

Հատկանշական է, որ LIBOR տոկոսադրույքների մեքենայությունների հետաքննությունը սկսվել է դեռ 2008թ․, և Barclays-ից բացի հետաքննություն է իրականացվել նաև այնպիսի խոշոր բանկերում, ինչպիսիք են Royal Bank of Scotland, Lloyds Banking Group, Citigroup, HSBC, UBS և Deutsche Bank ֆինանսական կազմակերպությունները։ Ավելի ուշ պարզվել էր, որ Barclays-ի աշխատակիցները 2005-2009 թթ․ բազմիցս մանիպուլացրել են LIBOR տոկոսադրույքները։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում