Գլխավոր Լրահոս

Իրաքի «Հալֆայա» նավթի խոշոր հանքավայրում սկսվել են արդյունահանման աշխատանքները

Իրաքի «Հալֆայա» նավթի խոշոր հանքավայրում սկսվել են արդյունահանման աշխատանքները

Իրաքի հարավում գտնվող  «Հալֆայա» հսկայական հանքավայրը շահագործող  կոնսորցիումը, որում ընդգրկված են չինական PetroChina-ն (China National Petroleum Corp.դուստր ընկերություն), մալայզիական  Petronas-ը, ֆրանսիական Total-ը և իրաքյան South Oil-ը, սկսել է արդյունահանման աշխատանքները: Այս մասին հաղորդում է  Dow Jones-ը՝ վկայակոչելով Իրաքի փոխվարչապետ Հուսեյն ալ Շահրիստանիին:

Նրա խոսքով՝ թեև նավթի արդյունահանում իրականացվել է նաև հունիսին, հանքավայրի պաշտոնական բացումը տեղի է ունեցել այսօր:

Ըստ փոխվարչապետի՝ արդյունահանման նախնական ծավալը 100 հազ. բարել/օր է: Ծրագրվում է առաջիկա 5 տարում արդյունահանումն ավելացնել մինչև 535 հազ. բարել /օր:

Dow Jones-ի տվյալների համաձայն՝ «Հալֆայա»-ում նավթի պաշարները գնահատվում են 16 մլրդ բարել, որից հետախուզված պաշարները կազմում են 4,1 մլրդ բարել: Հանքավայրը բացվել է 1979թ.:

PetroChina, Petronas և Total-ի մասնակցությամբ կոնսորցիումը հանքավայրի շահագործման իրավունքը ձեռք է բերել 2009թ.: Մյուս հավակնորդների թվում էին նաև նորվեգական Statoil-ը և ռուսական «Լուկօյլ»-ը:

Կոնսորցիումում 37,5% մասնաբաժինը պատկանում է չինական կողմին: Իրաքյան South Oil Company պետական նավթային ընկերության մասնաբաժինը 25% է, Petronas-ը և Total-ը տնօրինում են  18,75%-անոց  փաթեթ:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում