Գլխավոր Լրահոս

Հայկական ընկերութիւնները ոստումներով կը զարգացնեն արհեստագիտութեան ոլորտը

Առաջատար արհեստագիտութեանց միութեան գործադիր տնօրէն Րաֆֆի Գասարճեան ընտանիքով Հայաստան փոխադրուած է 2008ին եւ պատասխանատու գործեր ղեկավարած է տեղեկատուական արհեստագիտութեան ոլորտի յայտնի ընկերութիւններու մէջ։ 2020էն ի վեր Րաֆֆին գործադիր տնօրէն ընտրուած է Առաջատար արհեստագիտութեանց ձեռնարկութիւններու միութեան, որ համախմբած է այս ոլորտի մէջ աշխատող մեծ ու մեծնալու կարողականութիւն ունեցող ընկերութիւններ։

Այս իւրայատուկ համագործակցութիւնը մեծ հնարաւորութիւն կը ստեղծէ ոլորտի բազմակողմանի զարգացման՝ կարեւոր ներդրում ապահովելով Հայաստանի տնտեսութեան, ինչպէս նաեւ հանրապետութեան պաշտպանունակութեան հզօրացման ծրագիրներուն։ Բարձր արհեստագիտութեանց հայկական ընկերութիւնները վերջին տարիներուն ներգրաւած են 1.6 միլիառ տոլարի ներդրում եւ իրենց ընդհանուր արժէքը անցած է 12 միլիառ տոլարը։

Րաֆֆին Սիվիլնեթի «Տրոփ»էն խօսեցաւ այս ոլորտի դիմագրաւած խնդիրներու եւ հեռանկարային ծրագիրներու մասին։

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում