Գլխավոր Լրահոս

Լավագույն IPO-ները՝ 2008-ից ի վեր. Bloomberg Markets

Լավագույն IPO-ները՝ 2008-ից ի վեր. Bloomberg Markets

2011թ. դեկտեմբերին Նյու Յորքի բորսայում ամերիկյան Michael Kors նորաձևության տան բաժնտոմսերի տեղաբաշխումը գլխավորում է Bloomberg Markets-ի՝ ավելի քան $500 մլն ծավալով լավագույն IPO-ների վարկանիշը, որոնք անցկացվել են ամերիկյան Lehman Brothers ներդրումային բանկի սնանկացումից՝ 2008թ. սեպտեմբերից հետո: Վարկանիշի կազմման հիմնական չափորոշիչը ընկերությունների բաժնետոմսերի՝ բորսա դուրս գալուց հետո 90 օրում արձանագրած դինամիկան է: Վարկանիշում հիմնականում ընդգրկվել են 2010-2011թթ. տեղաբաշխում իրականացրած ընկերությունները, քանի որ ֆինանսական ճգնաժամի պատճառով շուկան մինչ այդ գործանականում մահացած է եղել:

Michael Kors-ը ներգրավել է $944 մլն. ընկերության բաժնետոմսերը բորսա դուրս գալուց հետո արժևորվել են շուրջ 144%-ով: Համեմատության համար նշենք, որ անցած տարի հունիսին իտալական Prada-ի բաժնետոմսերը բորսա դուրս գալուց հետո 90 օրվա ընթացքում արժեզրկվել են 2%-ով: Michael Kors-ի արձանագրած արդյունքն ուշագրավ է նաև նրանով, որ 2003թ. ընկերությունը ծանր ֆինանսական դրության մեջ էր, և նրա հասույթը չէր գերազանցում $20 մլն-ը: Նորաձևության տունը Donna Karan International-ի նախկին ղեկավար Ջոն Այդոլին և ուղղակի ներդրումների հիմնադրամներին վաճառվելուց հետո անցած տարի $1,3 մլրդ հասույթ է ստացել:  Բորսայում հաջողակ նորեկներից է նաև պերճանքի առարակներ արտադրող դանիական Pandora А/S-ն, որը վարկանիշում զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը:

Վարկանիշում գերակշռում են ասիական ընկերությունները. առաջին տասնյակում 7-ը ասիական ընկերություններ են: Ավելին՝ 2010թ.սկզբից ի վեր անցկացված IPO-ների արդյունքում ներգրվված միջոցների կեսից ավելին բաժին է ընկնում հենց ասիական ընկերություններին, ամերիկյան ընկերությունների մասնաբաժինը կրճատվել է մինչև 15%: Ասիական ընկերությունները՝ մյուս կողմից՝ բավական անկայուն են: Այսպես՝ Bloomberg Markets վատագույն IPO-ների թոփ 20-ում 8-ը ասիական ընկերություններ են, որից 6-ը՝ չինական: Վատագույն IPO-ների թոփ 20-ը գլխավորում է բրազիլական նավաշինական OSX Brasil-ը: Ընկերության բաժնետոմսերը բորսա դուրս գալուց հետո 90 օրվա ընթացքում արժեզրկվել են 43%-ով: Անհաջողակաների շարքում է նաև շվեյցարական Glencore հուքմի թեյդերը, որի բաժնետոմսերը 2011թ. մայիսին տեղաբաշխվելուց հետո երեք ամսում արժեզրկվել են 25,5%-ով, և ընկերությունն այս ցուցանիշով զբաղեցրել է15-րդ հորիզոնականը:

Glencore –ի տեղին կարող է հավակնել նաև Facebook-ը՝ չնայած ընկերության IPO-ի մեկնարկից դեռ 90 օր չի անցել: 2011թ. սկզբից ի վեր անցկացված 500 մլն ծավալով 30 IPO-ի շարքում սոցցանցի տեղաբաշխման արդյունքները վատագույն են՝ ըստ մեկշաբաթյա առևտրաշրջանների տվյալների: Այս շաբաթ Facebook-ի բաժնետոսշմսերի արժեքը 26%-ով զիջում է տեղաբաշխման արժեքին: Փորձագետների կարծիքով՝ ինչպես Glencore-ի, այնպես էլ Facebook-ի դեպքում բացասական ազդեցություն է ունեցել ընկերությունների շուրջ նախքան տեղաբշխումն ստեղծված խառնաշփոթը:

Տեխնելոգիական ոլորտի ոչ բոլոր ընկերություններն են անհաջողություն կրել: Այսպես՝ 2010թ. նոյեմբերին ռուսական Mail.ru Group-ի բաժնտոմսերը Լոնդոնի բորսայում տեղաբաշխվելուց հետո արևորերվել են մոտ 38%ով:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում