Փորձագետները 2012թ. պղնձի համաշխարհային պրոֆիցիտի կանխատեսումն իջեցրել են 85% -ով՝ պայմանավորված ոլորտում տևական գորածդուլներով, ինչպես նաև պղնձի գործող հանքավայրերի շահագործման երկար ժամկետներով: Այսպիսի տվյալներ է պարունակում շուկայի 22 մասնակիցների շրջանում Bloomberg-ի անցկացրած հարցումը:
Հարցման մասնակիցների կարծիքով՝ ընթացիկ տարում պղնձի համաշխարհային պրոֆիցիտը կկազմի 18,5 հազ. տ՝ հունվարին կանխատեսված 124 հազ .տ-ի փոխարեն:
Բրիտանական Barclays-ի փորձագետների կարծիքով՝ արդեն 2013-ի առաջին կիսամյակում կարձանագրվի պղնձի համաշխարհային դեֆիցիտ: Ամերիկյան Morgan Stanley և JPMorgan Chase-ի կանխատեսումների համաձայն՝ դեֆիցիտ կարձանագրվի արդեն այս տարվա վերջին:
Գերմանական Deutsche Bank-ը 2013-ի համար պղնձի համաշխարհային պրոֆիցիտի կանխատեսումը նվազեցրել է մինչև 260 հազ. տ: JPMorgan-ի փորձագետների կարծիքով՝ 2012թ. պղնձի դեֆիցիտը կկազմի 295 հազ. տ՝ հունվարյան 259 հազ. տ կանխատեսման համեմատ:
Ամերիկյան Bank of America Merrill Lynch-ը 2013թ. պղնձի համաշխարհային պրոֆիցիտի կանխատեսումն իջեցրել է մինչև 7 հազ. տ՝ ավելի վաղ կանխատեսված 120 հազ. տ-ի փոխարեն:
Փորձագետնրի կարծիքով՝ 2012թ. վերջին պղինձը կարող է թանկանալ 14%-ով՝ մինչև $8700/տ:
Morgan Stanley-ի կանխատեսումների համաձայն՝ 2013թ. պղնձի պահանջարկը կաճի 4,7%-ով, 2012թ. պահանջարկի աճը կկազմի 1,5%:
Միջազգային International Copper Study Group-ի կանխատեսումների համաձայն՝ այս տարի պղնձի համաշխարհային արդյունահանումը կավելանա 5,1%-ով, 2013թ.՝ 7,6%-ով:
Civilnet











