Գլխավոր Լրահոս

Խոշոր բանկերը սկսում են խնայել. Wall Street Journal

Խոշոր բանկերը սկսում են խնայել. Wall Street Journal

Միջազգային ֆինանսական խոշոր կազմակերպությունները մտադիր են հաստիքների մեծածավալ կրճատումներ իրականացնել ինչպես բանկային ծառայությունների, այնպես էլ  թրեյդինգի ոլորտում, հաղորդում է Wall Street Journal-ը:
Բանկերն այդպիսով նպատակ ունեն  բավարարել  կարգավորիչների առավել խիստ պահանջները, ինչպես նաև տնտեսական անորոշության պայմաններում ամրապնդել սեփական դիրքերը:

Ամերիկյան Bank of America-ն, Citigroup-ը և Goldman Sachs-ը, ինչպես  նաև շվեյցարական Credit Suisse-ը հայտարարել են ծախսերի կրճատման մասին: Ուշագրավ է, որ բանկերը վերջին անգամ կրճատումներ անցակացրել են անցած տարի:

Թերթի տվյալների համաձայն՝ Citigroup-ը մտադիր է բանկիրների և թրեյդերների հաստիքները կրճատել 2%-ով՝ 350 տեղ: Goldman Sachs-ը այս շաբաթ հայտարարել է հաստիքների վերադասավորման միջոցով ընթացիկ տարում $500 մլն խնայելու մասին: Այսպես՝ առավել բարձր տարիքով և բարձր վճարվող աշխատակիցների տեղերը կզբաղեցեն առավել փորձառու և ցածր վճարվող երիտասարդ կադրերը:
Բանկերն առանց այսպիսի գործողությունների կամ այսպես կոչված «անվտանգության բարձիկների» կիրառման կհայտնվեն բավական բարդ իրադրության մեջ, ինչը կազդի մաբողջ երկրի տնտեսության վրա:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում