Գլխավոր Լրահոս

Հունաստանի կառավարությունը համաձայնեցրել է շուրջ €8 մլրդ-ի խնայողության միջոցառումները

Հունաստանի կառավարությունը համաձայնեցրել է շուրջ €8 մլրդ-ի խնայողության միջոցառումները

Հունաստանի կառավարությունը համաձայնեցրել է 11,5 մլրդ խնայողության ծրագրի երկու երրորդն ապահովող միջոցառումները, որը միջազգային վարկատուների պահանջով պետք է կյանքի կոչվի 2013-2014թթ., հաղորդում է հունական Kathimerini պարբերականը:
Բանակցություններին մասնակցել են կոալիցիոն կառավարության բոլոր երեք կուսակցությունների առաջնորդները՝ վարչապետ Անտոնիս Սամարասը («Նոր ժողովրդավարություն» ), Համահունական սոցիալիստական շարժման՝ ՊԱՍՕԿ-ի ղեկավար  էվանգելոս Վենիզելոսը և ձախ դեմոկրատների առաջնորդ Ֆոտիս Կուվելիսը:  Բանակցությունների վերջնական փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ:

Համաձայնեցված միջոցառումների շրջանակում, որով նախատեսվում է 2013-2014թթ. խնայել €7,5-8 մլրդ, կկրճատվեն կենտրոնական ապարատի ծախսերը, շրջաններին հատկացվող սուբսիդիաները, բյուջետային աշխատողների աշխատավարձերը, կնվազեցվի կենսաթոշակների առավելագույն չափը և այլն: Նոր ծրագրի կարևոր կետերից է նաև հարկերի խուսափման և մեքենայությունների դեմ պայքարը:

Նշենք, որ հաջորդ երեքշաբթի Աթենք է ժամանում միջազգային դոնորների«եռյակի» (Եվրահանձնաժողով, Եվրապական կնետրոնական բանկ և Արժությոի միջազգային հիմնադրամ) առաքելությունը, որը կստուգի Հունաստանի՝ արտաքին ֆինանսական աջակցության ստացման դիմաց ստանձնած պարտավորությունների կատարումը: «Եռյակը» կուսումնասիրի նաև Աթենքի կողմից առաջարկվող խնայողության միջոցառումները:

Նախքան առաքելության ժամանումը Հունաստանի իշխանությունները պետք է հաստատեն պետական 28 ձեռնարկությունների ցանկը, որոնք պետք է մասնավորեցվեն, ընդ որում՝ գումարը պետք է գերազանցի €5 մլրդ-ը:

Այս տարի Աթենքը պետք է կարողնա ապահովել բյուջեի դեֆիցիտի նվազումը մինչև ՀՆԱ-ի 6,7%:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում