Գլխավոր Լրահոս

Հնարավոր է՝ Լոնդոնի և Սինգապուրի բորսաները միավորվեն

Հնարավոր է՝ Լոնդոնի և Սինգապուրի բորսաները միավորվեն

Լոնդոնի ֆոնդային բորսան (London Stock Exchange, LSE) Սինգապուրի սեփականատիրոջ հետ հնարավոր միաձուլման շուրջ բանակցություններ է վարում: Երկու բորսաների միաձուլմամբ հնարավոր կլինի ստեղծել աշխարհում երրորդ ամենախոշոր բորսան՝ ըստ առևտրի ծավալների: Այս մասին հաղորդում է բրիտանական The Telegraph-ը: Թեև Սինգապուրի բորսայում հերքում են բանակցությունների շուրջ տեղեկությունները, ըստ թերթի՝ դրանք նախնական փուլում են: Պարբերականի տվյալների համաձայն՝ միաձուլումը կարժենա 7,2 մլրդ ֆունտ ստեռլինգ: Սա Լոնդոնի բորսայի առաջին միաձուլումը չէ: Անցած տարի այն միավորվել էր Տորոնտոյի ֆոնդային բորսայի հետ: Միավորված ընկերությունը գնահատվել էր 4,2 մլրդ ֆունտ ստեռլինգ:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում