Գլխավոր Լրահոս

Եվրախումբը հաստատել է իսպանական բանկերին €100 մլրդ-ի տրամադրումը

Եվրախումբը հաստատել է իսպանական բանկերին €100 մլրդ-ի տրամադրումը

Եվրոգոտու ֆինանսների նախարարները Իսպանիայի բանկային սեկտորի վերակապիտալավորման նպատակով €100 մլրդ ֆինաջակցության  տրամադրման շուրջ հեռախոսային խորհրդակցություն են անցկացրել և հաստատել այս որոշումը, հաղորդում է Bloomberg-ը։

Եվրոգոտու ֆինանսների նախարարների մշտական խումբը՝ Եվրախումբը, վճռել է, որ Ֆինանսական կայունության եվրոպական հիմնադրամը (EFSF) կարող է սկսել առաջին €30 մլրդ-ի ներգրավումը, որը «կարող է օգտագործվել ֆինանսական չնախատեսված կարիքների բավարարման սուր անհրաժեշտության դեպքում»։

Իսպանական բանկերը ֆինանսական օգնությունը կարող են ստանալ Իսպանիայի՝ խնդրահարույց բանկերի աջակցության պետական հիմնադրամի միջոցով բանկերի վերակապիտալավորման ծրագրի ներկայացումից հետո։

Ներկայում EFSF-ն տնօրինում է €250 մլրդ։ Երբ ժամանակավոր հիմնադրամին փոխարինելու գա Կայունության եվրոպական մեխանիզմը (ESM), Իսպանիայի բանկային սեկտորի վարկատուի գործառույթները կստանձնի հենց այս համակարգը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում