Գլխավոր Լրահոս

Միրզոյանն ու Ռուբինյանը հնարավոր է՝ մասնակցեն Անթալիայի դիվանագիտական ֆորումին․ Չավուշօղլու (թարմացված)

Միրզոյանն ու Ռուբինյանը հնարավոր է՝ մասնակցեն Անթալիայի դիվանագիտական ֆորումին․ Չավուշօղլու (թարմացված)

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարը և հայ-թուրքական բանակցություններում Հայաստանի բանագնացը հնարավոր է՝ մասնակցեն Անթալիայի դիվանագիտական ֆորումին։ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարի հայտարարությունը փոխանցում է թուրքական NTV.com կայքը։

Չավուշօղլուի խոսքով՝ ֆորումին կմասնակցի նաև Ադրբեջանը։

https://civilnet.am/news/648032/%d5%b9%d5%a1%d5%be%d5%b8%d6%82%d5%b7%d6%85%d5%b2%d5%ac%d5%b8%d6%82%d5%ab-%d5%a5%d5%ac%d5%b8%d6%82%d5%b5%d5%a9%d5%a8-%d5%bd%d5%ad%d5%a1%d5%ac-%d5%a7-%d5%b6%d5%a5%d6%80%d5%af%d5%a1%d5%b5%d5%a1%d6%81%d5%be%d5%a5%d5%ac-%d6%83%d5%a1%d5%b7%d5%ab%d5%b6%d5%b5%d5%a1%d5%b6%d5%ab%d5%9d-%d5%a1%d5%b6%d5%a9%d5%a1%d5%ac%d5%ab%d5%a1-%d5%a3%d5%b6%d5%a1%d5%ac%d5%b8%d6%82-%d5%b4%d5%a1%d5%bd%d5%ab%d5%b6-%d5%ad%d5%b8%d5%bd%d6%84-%d5%b9%d5%af%d5%a1/

Հունվարի 24-ին կայացած ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր․ «Եթե Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում այս դինամիկան պահպանվի, կարծում եմ, շատ մեծ է հավանականությունը, որ Հայաստանն Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցելու հրավերը կընդունի»։

Հունվարի 20-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Թուրքիան Հայաստանին հրավիրել է մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին, որը կայանալու է մարտի 11-13-ը։

Հունվարի 14-ին Մոսկվայում կայացել էր Հայաստանի ու Թուրքիայի բանագնացներ Ռուբեն Ռուբինյանի ու Սերդար Քըլըչի առաջին հանդիպումը։ Հայաստանի ԱԳՆ-ն նշել էր, որ Թուրքիայի հետ բանակցություններն անցել են կառուցողական մթնոլորտում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում