2012-ի 2-րդ եռամսյակում աշխարհի խոշորագույն սոցցանցը՝ Facebook-ը, Կոնգրեսում իր շահերի լոբբինգի համար ծախսել է $960 հազ.: Այսպիսի տվյալներ են պարունակում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կայքում տեղադրված փաստաթղթերը, հաղորդում է «Ռիա Նովոստի» գործակալությունը:
Facebook-ի համար գումարը մեկ եռամսյակի կտրվածքով ռեկորդային է: Սոցցանցը 2-րդ եռամսյակում լոբբինգի վրա երկու անգամ ավելի շատ գումար է ծախսել Apple ընկերության համեմատ , որն այս նպատակով հաշվետու ժամանակահատվածում ծախսել է $470 հազ. : Apple-ը 2011-ի 2-րդ եռամսյակի համեմատ ավելի քան 40%-ով կրճատել է լոբբինգի վրա ծախսվող գումարը:
Facebook-ը կոնգրեսակնների հետ հիմնականում «քննարկել» է օգտատերերի անձնական տվյալների գաղտնիության ապահովման, օնլայն գովազդների, սոցցանցերի աշխատանքի արդյունավետության և այլ հարցեր:
2-րդ եռամսյակում լոբբինգի վրա ամենաշատը ծախսել է Google որոնողական հսկան՝$3,92 մլն՝ այս նպատակով ծախսվող գուամրները ավելոցնելով 90%-ով:
Տեխնոլոգիական ընկերություններից, ըստ լոբբինգի վրա ծախսած գումարների, առաջատար դիրքերում են նաև Hewlett-Packard-ը՝ $2,12 մլն, Microsoft-ը՝ $2 մլն, Oracle-ը՝$1,47 մլն և IBM-ը՝ $1մլն:
Civilnet











