Apple-ի զուտ շահույթը 2011-2012 ֆինտարվա 9 ամիսներին (ավարտվել է ս․թ․ հունիսի 30-ին) աճել է 73,6%-ում՝ մինչև $33,5 մլրդ՝ նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի $19,3 մլրդ-ի համեմատ։ Այսպիսի տվյալներ է պարունակում ընկերության ֆինհաշվետվությունը։
Հաշվետու ժամանակահատվածում Apple-ի գործառնական շահույթն աճել է 76,6%-ով՝ կազմելով $44,3 մլրդ՝ նախորդ տարվա $25,1 մլրդ-ի համեմատ։ Հասույթն ավելացել է 50,7%-ով՝ կազմելով $125,5 մլրդ՝ նախորդ տարվա $80 մլրդ-ի համեմատ։
Նշենք, որ ընթացիկ տարվա 3-րդ եռամսյակում Apple-ը ստացել է $8,8 մլրդ զուտ շահույթ, ինչը 20,7%-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։ Եռամսյակային գործառնական շահույթն աճել է 23,4%-ով, հասույթը՝ 22,6%-ով։
Սմարթֆոնների վաճառքները 2012թ․ 3-րդ եռամսյակում աճել են 28%-ով՝ մինչև 26 մլն միավոր։ Մյուս կողմից՝ նախորդ եռամսյակի համեմատ, որի ընթացքում վաճառվել էր 35 մլն սմարթֆոն, ցուցանիշն անկում է ապրել 26%-ով։
Apple-ի եռամսյակային ցուցանիշները հիասթափեցրել են փորձագետներին։ Ընկերության բաժնետոմսերը Նյու Յորքի առևտրաշրջանում արժեզրկվել են մոտ 5%-ով։
Civilnet











