Գլխավոր Լրահոս

Ժակ Տեր-Մկրտչյանը հնարավոր է՝ գլխավորի Ռուսաստանում և ԱՊՀ-ում Deutsche Bank-ի բիզնեսը

Ժակ Տեր-Մկրտչյանը հնարավոր է՝ գլխավորի Ռուսաստանում և ԱՊՀ-ում Deutsche Bank-ի բիզնեսը

Ով կգլխավորի Ռուսաստանում և ԱՊՀ-ում գերմանական Deutsche Bank-ի բիզնեսը, հայտնի կդառնա առաջիկա մեկ ամսում: Այս պահի դրությամբ հիմնական հավակնորդները երկուսն են՝ ռուսական «Տրոյկա Դիալոգ» ներդրումային ընկերության նախկին ղեկավար Պավել Տեպլուխինը և «Տրոյկա Դիալոգի» ՝ բիզնեսի գծով նախկին գործադիր տնօրեն Ժակ Տեր-Մկրտչյանը: Այս մասին գրում է ռուսական «Կոմերսանտը»:

Ըստ «Կոմերսանտի»՝ վերջնական որոշումը կկայացվի առաջիկա  մեկ ամսում, քանի որ բանկի ներկայիս ղեկավար Իգոր Լոժևսկիի լիազորություններն ավարտվում են  աշնանը: Թերթը տեղեկացնում է, որ ոչ իր տեղեկությունների համաձայն՝ Deutsche Bank-ը առավել հակված է Տեպլուխինի թեկնածությանը: Պարբերականը նշում է, որ վերջինս երեկ հրաժարվել է մեկանաբնել տեղեկությունը, իսկ Տեր-Մկրտչյանը չի պատասխանել հեռախոսազանգերին:

Լոժևսկկիի՝ լիազորությունների ավարտից հետո զբաղեցրած պաշտոնից հեռանալու մասին տեղեկությունը հայտնի է արդեն երկար ժամանակ, սակայն մինչ այժմ չէին նշվում նոր ղեկավարի թեկնածուների անուններ:

Ըստ «Կոմերսանտի»՝ բանակցություններ ընթացել են ոչ միայն Տեպլուխինի և Տեր-Մկրտչյանի հետ:

Մի շարք փորձագետների կարծիքով՝ երկու հիմնական հավակնորդներն էլ արժանի են այս պաշտոնին և հավասարապես պորֆեսոինալ են: Ըստ նրանց՝  Տեպլուխինը լավ հարաբերություններ ունի ռուսական կորպորատիվ խոշոր հաճախորդների հետ, իսկ Տեր-Մկրտչյանը բարձր որակավորում ունեցող թրեյդեր է, որի առավելությունը արժեթղթերի շուկայում արդյունավետ գործարքների իրականցումն է :

Փորձագետները՝ մյուս կողմից նշում են, որ՝ Deutsche Bank-ի համար այս կամ այն մենեջերի նշանակումը որևէ բան չի փոխելու, քանի որ բանկը մտադիր չէ փոխել Ռուսաստանում իր բիզնեսը: Բացառված չէ, որ Deutsche Bank-ը ցանակնում է ճգնաժամի ընթացքում որոշակիորեն սառեցնել բիզնեսը՝ պահպանելով եղածը և միաժամանակ չցանկանալով դրա հետագա զարգացման հարցում դիմել ռիսկի: Հետևապես բանկին, ըստ փորձագետների, ներկայում անհրաժեշտ է խելացի, խարիզմատիկ, ոչ չափից ավելի նախաձեռնող ղեկավար, որը կհետևի բանկի գլխամասի ցուցումներին:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում