Գլխավոր Լրահոս

Moody's-ը գերմանական 17 բանկի վարկանիշներին շնորհել է «բացասական» կանխատեսում

Moody's-ը գերմանական 17 բանկի վարկանիշներին շնորհել է «բացասական» կանխատեսում

Moody's Investors Service միջազգային վարկանշային գործակալությունը «բացասական» կանխատեսում է շնորհել Գերմանիայի միանգամից 17 բանկի, ասված է  գործակալության զեկույցում։

Կանխատեսումը վերաբերում է փոփոխություններին, որոնք գործակալությունը հնարավոր է՝ կիրառի հաստատության երկարաժամկետ վարկային և դեպոզիտային վարկանիշների, ինչպես նաև պարտքային պարտավորությունների նկատմամբ, որոնց վարկանիշները կախված են Գերմանիայի կառավարության աջակցությունից՝ դաշնային կամ շրջանային մակարդակներով։

Մասնավորապես՝ վարկանշային հետագա գործողություններ կարող են կիրառվել Bayerische Landesbank, DekaBank Deutsche Girozentrale, HSH Nordbank, Landesbank Baden-Wuerttemberg, Landesbank Berlin, Landesbank Hessen-Thueringen, Landesbank Saar և Norddeutsche Landesbank բանկերի նկատմամբ։

Գերմանիայի վարկային կազմակերպությունների վարկանիշների կանխատեսումների իջեցումը պայմանավորված է երկրի սուվերեն վարկանիշի կանխատեսման իջեցմամբ, որը կատարվել է 2012թ․ հուլիսի 24-ին, ասված է Moody's-ի զեկույցում։ Գործակալության փորձագետներն առաձնացրել են նաև Գերմանիայի տնտեսության վրա Եվրոպայի խնդրահարույց երկրների տնտեսությունների ազդեցության հանգամանքը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում