Գլխավոր Լրահոս

Կառավարությունը գումար կհատկացնի Հայաստանի ու Ադրբեջանի միջև երկաթուղու նախնական առաջադրանքի համար

Կառավարությունը գումար կհատկացնի Հայաստանի ու Ադրբեջանի միջև երկաթուղու նախնական առաջադրանքի համար

Կառավարությունը 13 միլիոն դրամ կհատկացնի Երասխի ու Մեղրիի հատվածների երկաթգծի վերականգնման նախագծի նախնական առաջադրանքը կազմելու համար։ Հարցը ներառված է կառավարության՝ մարտի 3-ի նիստի օրակարգում, այն չզեկուցվող է։ Նախագիծը կապված է Հայաստանի ու Ադրբեջանի միջև երկաթուղային տրանսպորտի կառուցման աշխատանքների հետ։

Կառավարությունը նախատեսում է իրականացնել 43 կիլոմետրի գեոդեզիական  հանութագրման աշխատանքներ. «Պետք է իրականացնել վերոգրյալ հատվածում առկա 9 թունելների (3050մ), 22 սրահների (2400 մ), 5 փոխհատումների, 2 կամուրջների, 20 կմ ավտոմոբիլային ճանապարհի, 10 կմ ոռոգման խողովակաշարի և 4 կայարանի շենք շինության ակնադիտական և գործիքային հետազննություն, լաբորատոր փորձարկումներ և հաշվետվությունների կազմման աշխատանքներ»,- նշված է կառավարության որոշման հիմնավորումներում։ 

Այս աշխատանքի համար անհրաժեշտ 13 միլիոն դրամը հատկացվելու է կառավարության այս տարվա՝ փոքր ու միջին ջրամբարների կառուցման աշխատանքների համար նախատեսված միջոցներից։ 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում