2012թ․ 2-րդ եռամսյակում Samsung Electronics-ի զուտ շահույթն աճել է 48%-ով՝ մինչև 5,19 տրլն վոն ($4,54 մլրդ)։ Այսպիսի տվյալներ է պարունակում ընկերության եռմասյակային հաշվետվությունը։
Հաշեվտու ժամանակահատվածում հասույթն ավելացել է 21%-ով՝ մինչև 47,6 տրլն վոն ($41,7 մլրդ)։ Բջջային սարքավորումների վաճառքից ստացված եկամուտներն աճել են 75%-ով՝ մինչև 20,5 տրլն վոն ($17,96 մլրդ)։
Bloomberg-ի կողմից հարցված փորձագետների կարծիքով՝ Samsung-ը մոտավոր վաճառել է 50 մլն սմարթֆոն։ HI Investment & Securities Co-ի հաշվարկների համաձայն՝ Galaxy S III-ի վաճառքները գնահատվում են 7 մլն օրինակ։ Նշենք, որ սմարթֆոնների համաշխարհային շուկան գնահատվում է $219 մլրդ։
Samsung-ի կապիտալիզացիան գնահատվում է $160 մլրդ։
Civilnet











