Գլխավոր Լրահոս

Newsweek-ն անցնում է առցանցի

Newsweek-ն անցնում է առցանցի

Ամերիկյան հեղինակավոր հանդեսի տպագիր տարբերակն այլևս եկամուտներ չի ապահովում։ Անցումը առցանց տարբերակի թույլ կտա խնայել ոչ միայն տպագրական ծախսերի, այլև լրագրողների հաշվին։

Newsweek-ի առաջին համարը թողարկվել է 1933-ին՝ միանգամից վերածվելով աշխարհում ամենաշատ վաճառվող շաբաթական հանդեսի։ 190 երկրներում վաճառվում են ամսագրի ավելի քան 4,5 մլն օրինակ։ Newsweek-ի հաջողության գաղտնիքը միջազգային հզոր ցանցն է։ Սակայն մրցակցային հենց այս առավելությունն էլ «սպանել» է ամսագիրը։ «Newsweek-ի խմբագրություններում գործուղումների համար ահռելի գումարներ են նախատեսված։ Դրանք երբեմն հավասար են աշխատավարձերին, սա չափազանց թանկ է»,- նշում են փորձագետները։

Նշենք, որ վերջին մի քանի տարիներին ամսագիրը դադարել է շահութաբեր լինելուց։ Ընթերցողը սկսել է առցանց տարբերակը նախընտրել տպագրից։ Newsweek.com-ը օրական 5 մլն այցելու ունի։ Գովազդային բյուջեն նույնպես ձևավորում է հիմնականում առցանց տարբերակը։ 2009թ. ընկերության վնասները կազմել են $29 մլն։ 2012-ի վերջին սպասվում է $22 մլն-ի վնաս։

Ամսագրի ղեկավարությունը՝ Interactive Corporation ընկերությունը, հաշվի առնելով վնասները, որոշել է աստիճանաբար հրաժարվել տպագրությունից։ Սակայն տպագիր տարբերակը թաղելու մասին դեռ վաղ է խոսել։ Սրա օգտին է նաև Ռուպերտ Մերդոքի The Daily-ի օրինակը։ Անցած տարի հանդեսը փոխանցվեց ինտերնետային ֆորմատի, հատուկ ծրագրի-հավելված մշակվեց iPad-ի համար (բաժանորդագրությունն արժե $40)։ Սակայն այս որոշումից հետո ամսագիրը դադարեց շահույթ ապահովել։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում