Գլխավոր Լրահոս

Չինաստանը օտարերկրյա կապիտալ է ներգրավում

Չինաստանը օտարերկրյա կապիտալ է ներգրավում

Չինաստանն օտարերկրյա կապիտալի համար հեշտացրել է մուտքը տեղական շուկաները։ Եթե մինչ այս տեղական շուկաներում գործունեության թույլտվություն էին ստանում նվազագույնը $5 մլրդ-ի ակտիվներ կառավարող ընկերությունները, ապա ներկայում նվազագույն շեմն իջեցվել է մինչև $500 մլն։ Փորձագետների կարծիքով՝ օտարերկրյա կապիտալի ներհոսքի խթանումը հազիվ թե ունակ է արագացնելու Չինաստանի ՀՆԱ աճի տեմպը։

Չինաստանի նկատմամբ համընդհանուր ուշադրությունն ինքնին հասկանալի է։ Նավթի, արդյունաբերական մետաղների և այլ հումքատեսակների նկատմամբ հենց չինական պահանջարկն է պայմանավորում գլոբալ շուկաների ընթացքն ու զարգացումը։ Օտարերկրյա ներդրողների համար պակաս գրավիչ չեն չինական ակտիվները՝ հաշվի առնելով երկրի տնտեսության աճի ներուժը։

Այս պայմաններում օտարերկրյա կապիտալ ներգրավելու Պեկինի ձգտումները ներդրողների կողմից դրական է ընդունվում։ Մի կողմից՝ քայլը թույլ կտա թարմացնել երկրի ֆինանսական ու ֆոնդային շուկաները։ Մյուս կողմից, հաշվի առնելով չինական տնտեսության աճի տեմպի դանդաղման կանխատեսումները՝ իշխանությունների այս որոշումը կարելի է մեկնաբանել որպես տնտեսության խթանման ու զարգացման փորձ, որն ունակ է նաև գլոբալ էֆեկտ ապահովել։

Այդուհանդերձ, ըստ փորձագետների, չինական ՀՆԱ-ի կտրուկ աճ ներկայում ակնկալել պետք չէ, քանի որ օտարերկրյա ներդրողները գումարներն ամենայն հավանականությամբ կուղղեն ոչ թե տնտեսության իրական հատված, այլ բաժնետոմսերի շուկա։ Ընդ որում՝ օտարերկրյա կապիտալի ներհոսքը ոչ միայն դրական, այլև բացասական կողմեր ունի։ Ներհոսքի արդյունքում տեղական շուկաներն ավելի գլոբալ են դառնում, ինչը նրանց կախվածության մեջ է դնում արտաքին տատանումներից։

Նշենք, որ վերջին 30 տարիներին Չինաստանում տնտեսական աճը կազմել է միջինը 10% տարեկան։ 2011թ. արձանագրվել է 9,2% ցուցանիշ։ Ընթացիկ տարում, սակայն, ՀՆԱ աճը սպասվում է 8%-ից էլ ցածր մակարդակում։ Երկրորդ եռամսյակում ցուցանիշը կազմել է 7,6%։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում