Գլխավոր Լրահոս

Գերմանիայում չի բացառվում դեֆոլտի հնարավորությունը. Egan-Jones

Գերմանիայում չի բացառվում դեֆոլտի հնարավորությունը. Egan-Jones

Աջակցելով եվրոգոտու խնդրահարույց երկրներին՝ Գերմանիան ռիսկեր է ստեղծում իր տնտեսության համար, կարծում է ամերիկյան վարկանշային Egan-Jones Ratings Co գործակալության ղեկավարը։

Գերմանիան օգնելով ֆինանսական խնդիրներ ունեցող հարևան պետություններին՝ ռիսկեր կստեղծի վարկունակության սեփական վարկանիշների համար, հայտարարել է ամերիկյան Egan-Jones Ratings Co. վարկանշային գործակալության ղեկավար Շոն Էգանը՝ գերմանական Welt am Sonntag պարբերականի հետ զրույցում։

«Մոտակա շաբաթվա ընթացքում մենք հանգամանորեն կհետևենք Գերմանիայի ֆինանսական պարտավորություններին։ Եվ եթե երաշխիքային կամ վարկային գծերն ավելացած լինեն, մենք անհապաղ կարձագանքենք»,- ասել է նա։

Ի տարբերություն վարկանշային մյուս գործակալությունների՝ փորձագետը չի բացառում Գերմանիայում դեֆոլտի հնարավորությունը՝ եվրոգոտու խնդրահարույց երկրներին հետագայում ևս աջակցելու դեպքում։ «Եթե Գերմանիան հիմա հանձնվի և չդիմադրի մյուս երկրների ցանկություններին, Եվրոպայի այս լոկոմոտիվն ինքը շուտով ընթացքից դուրս կընկնի»,- վստահեցրել է Շոն Էգանը։

Ներկայում Egan-Jones-ը Գերմանիայի սուվերեն վարկանիշը գնահատում է A- մակարդակում։ Վարկանշային միջազգային եռյակը՝ S&P-ն, Fitch-ը և Moody's-ը, Գերմանիայի վարկունակությունը գնահատում է ամենաբարձր՝ AAA մակարդակում։

Նշենք՝ անցած շաբաթ եվրոգոտու պարտքային ճգնաժամի խորացման ֆոնին Գերմանիայի գործարար վստահության ինդեքսն արձրանագրել է վերջին երկու տարիների նվազագույն մակարդակը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում