Գլխավոր Լրահոս

Եվրոգոտին կփլուզվի կես տարուց. Նուրիել Ռուբինի

Եվրոգոտին կփլուզվի կես տարուց. Նուրիել Ռուբինի

Նյու Յորքի համալսարանի պրոֆեսոր, ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի տնտեսական խորհրդատու, հայտնի տնտեսագետ Նուրիել Ռուբինին, որը կանխատեսել էր 2008թ. տնտեսական ճգնաժամը, կարծում է, որ եվրոգոտին կփլուզվի կես տարուց։ Տնտեսագետի կարծիքով՝ հիմնական խնդիրը ոչ թե Հունաստանն է, այլ Իտալիան և Իսպանիան, նշել է նա РБК-daily պարբերականի հետ զրույցում։

Ռուբինիի խոսքով՝ Հունաստանում իրավիճակը չի բարելավվի, քանի որ երկրի կառավարությունը կլուծարվի կես տարվա ընթացքում։ Սակայն հիմնական խնդիրը, ըստ տնտեսագետի, Հունաստանը չէ։ Նրա կարծիքով՝ 3-6 ամիս հետո կապիտալի շուկաներն արդեն անհասանելի կլինեն Իտալիայի ու Իսպանիայի համար։

«Առանց Պորտուգալիայի կամ Կիպրոսի եվրոն կարող է գոյատևել։ Սակայն առանց Իտալիայի կամ Իսպանիայի՝ ոչ։ Իհարկե, Գերմանիան կարող է մնալ Ավստրիայի, Ֆինլանդիայի կամ Նիդեռլանդների հետ։ Եվ չնայած կորիզը կպահպանվի, բայց սա ըստ էույան եվրոգոտու փլուզում է նշանակում։ Նման ելքի հավանականությունը մոտակա 3-5 տարիների ընթացքում առնվազն 50% է»,- կարծում է Նուրիել Ռուբինին։

Տնտեսագետը դեմ է խնդրահարույց երկրներին փրկելու միջոցառումների դեմ։ «Եթե պարտապանը չի ապրում ըստ միջոցների և նրան պարբերաբար փրկում են՝ տրամադրելով նոր վարկեր, ապա ապագայում այդ երկիրն իր վարքագիծը չի փոխի»,- վստահ է Ռուբինին։

Անդրադառնալով եվրոգոտու փլուզմանը՝ տնտեսագետը կանխատեսել է հետևյալ սցենարը. գերմանական մարկի վերականգնման դեպքում նրա արժեքը կտրուկ կբարձրանա եվրոյի համեմատ, իսկ լիրա, դրահմա կամ էսկուդո օգտագործող երկրները կկորցնեն պարտքերը վճարելու հնարավորությունը։ Արդյունքում ներդրողները և բանկերը ահռելի միջոցներ կկորցնեն։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում