Գլխավոր Լրահոս

Հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովը կղեկավարեն փոխվարչապետերը․ Բայրամով

Հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովը կղեկավարեն փոխվարչապետերը․ Բայրամով

«Ադրբեջանը Հայաստանին առաջարկել է սահմանազատման ընդհանուր հանձնաժողովը ղեկավարել փոխվարչապետերի մակարդակով», լրագրողների հետ զրույցում մայիսի 10-ին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովը:

Նա նշել է, որ հարցը քննարկվել է Հայաստանի արտաքին գերտեսչության ղեկավար Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցների ժամանակ․ «Առաջին հեռախոսազրույցի ժամանակ Հայաստանի ԱԳՆ ղեկավարը ըմբռնումով մոտեցավ այդ առաջարկին՝ նկատելով, որ Հայաստանում այդ առաջարկի շուրջ քննարկումները լրացուցիչ ժամանակ կպահանջեն։ Դրանից որոշ ժամանակ հետո հայկական կողմն ընդունել է այդ առաջարկը»: 

«Ադրբեջանական կողմը դեռևս ապրիլին էր պատրաստ սահմանազատման հարցերով նիստի անցկացմանը: Այն բանից հետո, երբ հայկական կողմը կավարտի իր ընթացակարգերը, կարելի է նիստ գումարել»,- նշել է Բայրամովը:

Բայրամովը նաև անդրադարձել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի հինգ սկզբունքներին՝ հիշատակելով նաև Հայաստանի վեց առաջարկների մասին: Ադրբեջանը ԱԳՆ ղեկավարը հրաժարվել է հայկական կողմի ներկայացրած կետերն առաջարկ անվանել․ «Ես կարող եմ թվարկել ներկայացված վեց կետերից մի քանիսը, որից հետո դուք նույնպես կարող եք եզրակացնել, թե որքանով են դրանք առաջարկ», լրագրողների հետ զրույցում ասել է նա։

Բայրամովը հայտարարել է, թե հայկական կողմի կետերից մեկի համաձայն՝ «Հայաստանը Ադրբեջանի նկատմամբ չունի որևէ տարածքային պահանջ, ինչպես նաև ընդգծվում է 2020-ի նոյեմբերի 9-ի, 2021-ի հունվարի 11-ի և նոյմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների կատարման անհրաժեշտությունը»: 

Բայրամովը գոհունակության հայտնել հայկական կողմի արձագանքների վերաբերյալ։

Ըստ նրա ներկայացրած մեկ այլ կետի՝ Հայաստանը բանակցությունների վերաբերյալ պատրաստակամություն է հայտնել՝ դրանք տեսնելով ԵԱՀԿ միսնկի խմբի համանախագահների ձևաչափում:

***

Ապրիլի 6-ին Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։ Քննարկվել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի, նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների, ինչպես նաև դեկտեմբերի 14-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը վերաբերող հարցեր:

Հանդիպման արդյունքներով ձեռք է բերվել պայմանավորվածություն` 2021թ. նոյեմբերի 26-ին Սոչիում ձեռք բերված համաձայնության համաձայն` մինչև ապրիլի վերջ ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով, որը օժտված կլինի նաև սահմանի երկայնքով անվտանգություն և կայունություն ապահովելու հարցերով:

Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահը արտաքին գործերի նախարարներին հանձնարարել են մեկնարկել երկու երկրների միջև խաղաղության բանակցությունների նախապատրաստական աշխատանքները:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում