Իտալական նավթագազային ENI ընկերությունը գազի նոր հանքավայր է հայտնաբերել Մոզամբիկի ափամերձ շրջանում։ Ինչպես տեղեկացնում է ընկերությունը, գազի պաշարները, որոնք գնահատվում են նվազագույնը 238,2 մլրդ խմ, հայտնաբերվել են Mamba North East-2 հանքավայրի 4-րդ գոտու արևելյան մասում։ Սա նշանակում է, որ այս հատվածում գազի պաշարների ծավալն ավելացել է մինչև 1,986 տրլն խմ։
ENI-ն հանքավայրի այս գոտին շահագործող հիմնական օպերատորն է, նրան է պատկանում նախագծի շահույթի 70%-ը։ 4-րդ գոտին շահագործող համատեղ ձեռնարկության մեջ, բացի ENI-ից, 10-ական տոկոս մասնաբաժնով ընդգրկված են պորտուգալական Galp Energia Group, հարավկորեական Kogas և մոզամբիկյան EHN նավթագազային ընկերությունները։
Իտալական ENI-ն աշխարհի էներգետիկ խոշոր ընկերություններից է, ներկայացված է 79 երկրում։ Ընկերությունն ընդհանուր առմամբ 80 հազ. աշխատակից ունի։
Civilnet











