Անհատական համակարգիչների արտադրության չինական Lenovo Group ընկերությունը հերքել է Nokia-ի ձեռքբերման ւ շուրջ բանակցությունների մասին լուրերը՝ դրանք անվանելով «կատակ»։
«Դա պետք է որ կատակ լինի։ Այս հարցով բանակցություններ չեն վարվում»,- ասել է Եվրոպայում, Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում Nokia-ի տարածաշրջանային պատասխանատու Ջանֆրանկո Լանչին, տեղեկացնում է Reuters-ը։ Nokia ընկերությունում հրաժարվել են մեկնաբանել տեղեկատվությունը։
Նշենք, որ մինչ այս լուրեր էին տարածվել, թե Lenovo Group-ը հետաքրքրված է Nokia-ի ձեռքբերմամբ։ Լուրերի ֆոնին ֆիննական ընկերության բաժնետոմսերը թանկացել են 11%-ով։
Civilnet











