Գլխավոր Լրահոս

Պետությունները պետք է պահպանեն կոշտ խնայողության ռեժիմը. Լագարդ

Պետությունները պետք է պահպանեն կոշտ խնայողության ռեժիմը. Լագարդ

Իշխանությունները պետք է շարունակեն կոշտ խնայողության միջոցառումները, հայտարարել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) ղեկավար Քրիստին Լագարդը, հաղորդում է Reuters գործակալությունը։

Ելույթ ունենալով ԱՄՀ կենտրոնական գրասենյակում՝ Լագարդը նշել է, որ մտահոգիչ է հատկապես եվրոգոտու ֆինանսական վիճակը, ինչով պայմանավորված է նաև ներդրողների անվստահությունը։ Սակայն սա միակ խնդիրը չէ. ԱՄՀ ղեկավարի խոսքով՝ իրավիճակը լարված է նաև ԱՄՆ-ում, որին «ֆինանսական զառիթափ» է սպառնում այն դեպքում, եթե Կոնգրեսին չհաջողվի հաղթահարել հարկադրույքների կրճատման և ֆինանսական այլ խնդիրների շուրջ գաղափարական տարաձայնությունները։

Պատասխանելով հարցին, թե կհաջողվի արդյոք հունական իշխանություններին սահմանված ժամկետներում կատարել վարկատուների պահանջները, Լագարդը նշել է, որ «ԱՄՀ-ն երբեք չի լքել բանակցությունների սեղանը»՝ դրանով իսկ ցույց տալով, որ հնարավոր է պայմանավորվածություն ձեռք բերել վարկատուների «եռյակի» և Հունաստանի միջև։

ԱՄՀ ղեկավարն ուշադրություն է հրավիրել Իսպանիայի արտահանման ծավալների աճի վրա, ինչը, նրա խոսքով, «վկայում է տնտեսական վիճակի բարելավման մասին»։ Քրիստին Լագարդը, ընդհանուր առմամբ, դրական է գնահատել ճգնաժամը հաղթահարելուն ուղղված իսպանական իշխանությունների միջոցառումները՝ նշելով սակայն, որ տնտեսական իրավիճակի վրա բացասական ազդեցություն են թողնում արտաքին գործոնները, մասնավորապես՝ եվրոգոտու ապագայի նկատմամբ ներդրողների անվստահությունը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում