Գլխավոր Լրահոս

FLYONE ARMENIA-ն վերսկսում է Թուրքիայի տարածքով Լիոն և Փարիզ չվերթերը

FLYONE ARMENIA-ն վերսկսում է Թուրքիայի տարածքով Լիոն և Փարիզ չվերթերը

FLYONE ARMENIA ավիաընկերությունը հունիսի 17-ից վերսկսում է Երևան - Լիոն - Երևան, Երևան - Փարիզ - Երևան երթուղով կանոնավոր ուղիղ չվերթերը, հայտնում է ընկերության Ֆեյսբուքի էջը։

Մայիսի 5-ին FLYONE ARMENIA-ն տեղեկացրել էր, որ Թուրքիայի ավիացիոն իշխանությունները ընկերությանը չեն տրամադրել Թուրքիայի օդային տարածքով դեպի եվրոպական երկրներ չվերթերի իրականացման (overflight) հնարավորություն։ Ստեղծված իրավիճակի արդյունքում՝ ավիաընկերությունը մինչև հունիսի 10-ը չեղարկել էր Երևան – Լիոն - Երևան և Երևան – Փարիզ - Երևան ուղղություններով չվերթերը։

Հունիսի 17-ից Երևանի Լիոն և Փարիզ չվերթեր իրականացվելու են շաբաթական երկու անգամ․ «Երևան - Լիոն - Երևան երթուղով չվերթերը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի Լիոնի Սենտ Էքզյուպերի օդանավակայան կիրականացվեն շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ՝ երկուշաբթի և ուրբաթ օրերին: Երևան - Փարիզ - Երևան երթուղով չվերթերը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի Փարիզի Շառլ դը Գոլ միջազգային օդանավակայան կիրականցվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ երեքշաբթի և շաբաթ օրերին»,- ասված է հայտարարությունում։

ՍիվիլՆեթի հետ զրույցում FLYONE ARMENIA-ից հայտնեցին, որ չվերթերը կրկին իրականացվելու են Թուրքիայի տարածքով․ «Մենք ունենք Թուրքիայի օդային տարածքով overflight կատարելու թույլտվություն։ Չվերթերն իրականացվելու են ըստ ժամանակացույցի»։

Այլ մանրամասներ, թե ինչպես է Թուրքիայի տարածքով չվերթերի թույլտվությունը ձեռքբերվել, ավիաընկերությունից չհայտնեցին։

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում