Գլխավոր Լրահոս

Siemens-ը €3 մլրդ-ի բաժնետոմս հետ կգնի

Siemens-ը €3 մլրդ-ի բաժնետոմս հետ կգնի

Siemens AG կոնցեռնը հայտարարել է ընթացիկ տարեվերջին €3 մլրդ-ի բաժնետոմսեր հետգնման մասին, հաղորդում է Bloomberg-ը։ Այս կերպ ընկերությունը նպատակ ունի բարձրացնել կապիտալի օգտագործման արդյունավետությունը։ Բացի այդ՝ Siemens-ը մտադիր է մարել գանձապահական 33 մլն մուրհակներ։ Հինգշաբթի առևտրային շուկաների փակման ժամանակ արժեթղթերը գնանշվում էին €68,34 մակարդակում, ինչը նշանակում է, որ մուրհակների հետգնումը ընկերությանը €2,2 մլրդ կարժենա։

Հիշեցնենք՝ հուլիսի վերջին Siemens-ը զգուշացրել էր, որ ներդրողների զգուշության պատճառով դժվար կլինի ապահովել 2012թ. թիրախային ցուցանիշները։ Ընկերությունում խոստովանել են, որ Osram ստորաբաժանման  ծրագրած IPO-ն չի կայանա մինչև 2012թ. վերջ։ Siemens-ը ծրագրում է Osram-ի բաժնետոմսերն առայժմ բաշխել բաժնետերերի միջև՝ պահպանելով իր մինորիտար մասնաբաժինը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում