Գլխավոր Լրահոս

Չավուշօղլուն խոսել է Հայաստանի «հետագա սադրանքների» անթույլատրելիության մասին

Չավուշօղլուն խոսել է Հայաստանի «հետագա սադրանքների» անթույլատրելիության մասին

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն այսօր՝ օգոստոսի 8-ին, Անկարայում Թուրքիայի դեսպանների 13-րդ համաժողովի բացմանը Հայաստանին նախազգուշացրել է «հետագա սադրանքների» անթույլատրելիության մասին։

«Թուրքիան հանդես է գալիս արդարության օգտին, այդպես էր նաև ղարաբաղյան հարցում։ Մենք տասնյակ տարիներ հայտարարել ենք ադրբեջանական հողերի օկուպացիայի անթույլատրելիության մասին», - ասել է Չավուշօղլուն, հաղորդում է Anadolu գործակալությունը:

Նրա խոսքով՝ 44-օրյա պատերազմից հետո Անկարան շարունակում է ջանքեր գործադրել Հարավային Կովկասում խաղաղություն և կայունություն ապահովելու, համագործակցության մթնոլորտ ձևավորելու ուղղությամբ:

«Մենք կրկին զգուշացնում ենք Հայաստանին հետագա սադրանքների անթույլատրելիության մասին։ Մեր երկիրը ոչ մի երկրի թշնամի չէ. բոլոր նրանք, ովքեր հակառակն են պնդում, կողմնակալ են»,- նշել է Չավուշօղլուն:

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում