Գլխավոր Լրահոս

Բողոքի ակցիա Նյու Յորքում՝ աշխարհի ամենահարուստ մարդու դեմ

Բողոքի ակցիա Նյու Յորքում՝ աշխարհի ամենահարուստ մարդու դեմ

Նյու Յորքում մեկնարկել է չորսօրյա բողոքի ակցիա աշխարհի ամենահարուստ մարդու՝ Կառլոս Սլիմի դեմ, որին մեղադրում են մոնոպոլիզմով կապիտալ կուտակելու և մեքսիկական շուկայում սպառողների համար բարձր գներ սահմանելու մեջ:

Մեքսիկացի մագնատ Կառլոս Սլիմը, որի կարողությունը գնահատվում է 69 մլրդ դոլար, այնպիսի ընկերությունների սեփականատեր է, ինչպիսիք են Telefonos de Mexico-ն, Altria Group-ը, Telcel-ը և America Movil-ը: Վերահսկելով Մեքսիկայի հեռահաղորդակցության շուկայի շուրջ 80%-ը՝ Սլիմն ակտիվորեն ընդլայնում է իր բիզնեսը Լատինական Ամերիկայում և կարիբյան երկրներում: Վերջին երեք տարվա ընթացքում գործարարի կարողությունը կազմում է Մեքսիկայի ՀՆԱ-ի 5-8%-ը:

«Կառլոս Սլիմն իր բիզնես մոդելը կառուցել է՝ աղքատ մարդկանց կողոպտելով: Մեր նպատակն է ցույց տալ՝ ինչ վնաս է հասցնում մոնոպոլիզմը պետություններին և նրանց քաղաքացիներին», - ասել է «Երկու երկիր՝ մեկ ձայն» շարժման առաջնորդ Խուան Խոսե Գուտիերեզը:

Բողոքի ակցիաներն անցնում են Նյու Յորքի կենտրոնում՝ Saks էլիտար խանութի մոտ, որի համասեփականատերն է Սլիմը: Ահռելի տարածք զբաղեցնող շենքը շրջապատված է ոստիկաններով, սակայն առևտուրը չի դադարեցվել:

«Նա թալանում է Մեքսիկան և այդ միջոցները ներդնում է ԱՄՆ: Ամոթ The New-York Times-ին նման հեղինակությամբ բաժնետեր ունենալու համար», - հավելել է ակցիայի մասնակից Անտոնի Ատոլինին:

Նշենք, որ բողոքի ակցիայի պաշտպանության օգտին հանդես է եկել Նյու Յորք նահանգի և քաղաքի դեմոկրատ խորհրդարանականների խումբը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում